fbpx
Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Էլմիրա Կարապետյանի (անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան) մասնակցությունը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Կարապետյանն ուղեգիրը նվաճել է Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնության արդյունքների վերջնահաշվարկով՝ ատրճանակ, 10 մետր մրցաձևում: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում հայ մարզուհին 70 մասնակիցների պայքարում 575 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ, որտեղ ևս գրանցել է 5-րդ արդյունքը: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Օլիմպիական խաղերին Էլմիրա Կարապետյանը կմեկնի ՀՀՖ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ:

Կարապետյանը Հայաստանի 11-րդ օլիմպիականն է Տոկիո-2020-ում: Մինչ այդ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը և Արման Դարչինյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, աթլետ Լևոն Աղասյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ