մոնթե մելքոնյանի անվան վարժարան
Տոնոյան. «Մինչև Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի համար շենքային այլ լուծումներ չգտնվեն, այն շարունակելու է գործել ներկայիս համալիրում»
Դավիթ Տոնոյանը պարզաբանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ Դիլիջանում գտնվող համալիրի հնարավոր օտարման մասին տեղեկությունը: Նա մասնավորապես նշել է, որ կան քննարկումներ՝ կապված վարժարանի ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված և ծախսային առումով առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ, սակայն այն փակելու և նույնիսկ Տավուշից դուրս տեղափոխելու մասին խոսք լինել չի կարող: «Իրականում վարժարանի…
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները կուսանեն Դիլիջանի միջազգային դպրոցում
Կառավարության նիստում վերաբաշխում կատարվեց 2018 թվականի պետական բյուջեում եւ փոփոխություն` 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ, ըստ այդմ` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի սաները հնարավորություն կստանան ուսանել Դիլիջանի միջազգային դպրոցում: Ըստ որոշման արձանագրության`«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի ուսումնական պլանի համաձայն` վարժարանի սաները շաբաթական սահմանված քանակի ժամեր պետք է գործնական գիտելիքներ ստանան…
Գեղամ Սարգսյանը վերանշանակվել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի գործադիր տնօրեն
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, հաղորդում է aysor.am-ը։ Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար հոկտեմբերի 31-ին հայտարարված մրցույթի մասնակցության հայտերը: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և վարժարանի զարգացման վերաբերյալ գործադիր տնօրենի պաշտոնի թեկնածուների ծրագրերը` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների…