Մոնղոլիա
Մոնղոլիայի շուկան բացվում է Հայաստանի առջև. արտահանման նոր հնարավորություններ
Մոնղոլիայի շուկան պաշտոնապես բացվում է Հայաստանի համար՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ստորագրվելիք ժամանակավոր առևտրային համաձայնագրի շնորհիվ։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը, որը հնարավորություն կստեղծի էականորեն նվազեցնել մաքսատուրքերը և ապահովել արտահանման ծավալների աճ։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել առևտուրը՝ նվազեցնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները։ Այն կոչված է աջակցելու ԵԱՏՄ անդամ երկրների…
Փաշինյանը շնորհավորել է Մոնղոլիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ մոնղոլ ժողովրդին՝ Մոնղոլիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՔԿՀ մոդելը Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Մոնղոլիայի…
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին
Հուլիսի 12-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոնղոլիայի Անկախության օրվա կապակցությամբ։ Վստահ եմ, որ հայ-մոնղոլական միջպետական հարաբերություններն ունեն հետագա ընդլայնման և զարգացման չիրացված ներուժ։ Պատրաստակամ եմ առաջիկայում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել այդ ներուժի իրացման ուղղությամբ՝ ի…
Աշխարհի առաջնություն․ Ճապոնիան 14 գնդակ է ուղարկել Մոնղոլիայի դարպասը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլն ընթանում է երկրագնդի բոլոր գոտիներում, այդ թվում՝ Ասիայում։ Այստեղ երեկ ուշագրավ իրադարձություն է գրանցվել․ Ճապոնիայի հավաքականին հաջողվել է Մոնղոլիայի ընտրանուն հաղթել 14-0 հաշվով։ Սա Ճապոնիայի պատմության մեջ 2-րդ ամենախոշոր հաշվով հաղթանակն է։ Նշենք, որ ճապոնացիներն իրենց խմբում 5 խաղից հետո վաստակած 15 միավորով զբաղեցնում են առաջին հորիզոնականը։ https://www.youtube.com/watch?v=DWlAia0xhOU
Ավազամրրիկ Մոնղոլիայում․ կան զոհեր ու տասնյակ անհետ կորածներ
Մոնղոլիայում մարտի 13-ին ավազամրրիկ է մոլեգնել, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել։ 81 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է չինական CGTN հեռուստաալիքը։ Նշվում է, որ տեսանելիությունը քաղաքներում չի գերազանցում 1000 մետրը։ Երկրի իշխանությունները սահմանել են վտանգի դեղին մակարդակ ու խորհուրդ են տվել քաղաքացիներին՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տանից։ Ըստ աղբյուրի՝…
Առաջնություններից մեկում 54-ամյա ֆուտբոլիստ է մտել փոխարինման (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆուտբոլի Մոնղոլիայի առաջնությունում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ 15-րդ տուրի «Սուիդա Գեպրո»-«Ուլան-Բարտորոմ» խաղում առաջին թիմի կազմում 86-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել 54-ամյա ֆուտբոլիստ Խանդսուրեն Օյունբիլեգը։ Նա դաշտ դուրս չէր եկել 1996 թվականից։ Այս փոխարինմամբ ֆուտբոլիստը ռեկորդ է գրանցել՝ գերազանցելով ճապոնացի ֆուտբոլիստ Կադզույոսի Միուրայի ռեկորդը, ով դաշտ էր դուրս եկել 53 տարեկանում։ Moğolistan Ligi'nde 54…
Մոնղոլիայի նախագահը Չինաստանից վերադառնալուց հետո 14 օր կանցկացնի կարանտինում
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բատուլգան փետրվարի 27-ին կայցելի Չինաստան, իսկ վերադառնալուց հետո 14 օր կանցկացնի կարանտինում: Այս մասին հայտարարություն է տարածել Մոնղոլիայի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Չինաստան այցելության շրջանակում Մոնղոլիայի նախագահը կհանդիպի Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ: Մոնղոլիայի պատվիրակությունը մսամթերքի տեսքով մարդասիրական օգնություն կտանի Չինաստան և նույն օրը կվերադառնա Ուլան Բատոր: Չինաստանի իշխանություններն…