fbpx
Քաղաքականություն

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ Հայաստանի ու Մոնղոլիայի միջև. Կառավարությունը հաստատեց

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մասին նածագիծը։ Հայտնում է aysor.am-ը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից:

Համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել և քաջալերել պայմանավորվող կողմերի պաշտոնյաների այցելությունները` դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու միջոցով:

Կողմերից յուրաքանչյուրպետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս կողմի պետության տարածք մուտքի, կացության, ելքի կամ անհրաժեշտության դեպքում այդ այմանավորվող կողմի պետության տարածքով տարանցման համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով, իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, մյուս Կողմի պետության տարածքում երեսուն օրից ավել մնալու ցանկության դեպքում նախապես պետք է ստանան մուտքի արտոնագիր:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր և միաժամանակ գտնում է, որ Համաձայնագրում վավերացման ենթակա դարձնող հիմքեր առկա չեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ