Մոուրինյու
Մոուրինյուն հրաժարվել է Ստամբուլում շքեղ առանձնատնից
Թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է Ստամբուլում շքեղ առանձնատնից։ Պորտուգալացի մասնագետը գերադասել է շարունակել բնակվել հյուրանոցում։ Ակումբը մարզչին բարձրակարգ թաղամասում շքեղ առանձնատուն է առաջարկել՝ բոլոր հարմարություններով։ Պորտուգալացին դեռ 2018թ․-ին էր բացատրել, թե ինչու չի ցանկանում լքել հյուրանոցն ու տեղափոխվել Մանչեսթերում գտնվող իր սեփական տուն։ «Ես դժբախտ կլինեի իմ տանը։ Պետք էր մաքրություն անել,…
Ես հպարտ եմ նրանով․ Մոուրինյու
Ժոզե Մոուրինյոն, ով նախկինում գլխավորել է Մադրիդի «Ռեալը», խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին, ով մինչ այժմ հանդես է գալիս «Ռեալում»։ «Լուկան արտացոլում է ֆուտբոլի գեղեցկությունը, ես հպարտ եմ նրանով, որովհետև ես նրան բերեցի «Ռեալ», երբ նրա հաջողություններին ոչ ոք չէր հավատում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Մոդրիչը Մադրիդ է տեղափոխվել 2012 թվականին…
Ես միշտ ավելին կլինեմ, քան մարզիչը. Մոուրինյու
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր կարիերայի ընթացքում տարբեր ակումբներում գլխավոր մարզչի դերի մասին։ «Ես միշտ ավելին եմ լինելու, քան մարզիչը։ Որոշ ակումբներում մարզիչ ես, որոշներում՝ մարզիչ, տեխնիկական տնօրեն, կապի տնօրեն, իմիջմեյքեր, պաշտպանում ես ակումբն ու խաղացողներին… Ես ուզում եմ մարզիչ լինել։ Ես մարզիչ էի «Ինտերում», «Ռեալում», «Չելսիում», «Պորտուում»: Ես մի քանի այլ ակումբների…
Յուվենտուսը պատրաստ է նվաճել Սկուդետոն․ Մոուրինյու
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Յուվենտուսի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մենք գիտենք, թե ինչ սպասել նրանցից: Սա արդյունքի վրա հիմնված թիմ է: Ես սա ընկալում եմ որպես իրենց դրական որակ։ Նրանք շատ արդյունավետ են պաշտպանվում: Նրանք, ինչպես «Ինտերը», պատրաստ են այս մրցաշրջանում նվաճել սկուդետտոն»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։ «Յուվենտուս» –…
Մոուրինյուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է հեռանալ ներկայիս ակումբից` ՊՍԺ-ն կամ Մադրիդի «Ռեալը» գլխավորելու համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի մարզական խորհրդական Լուիս Կամպոսը պորտուգալացի մասնագետի գործակալի հետ քննարկել է առաջիկա ամառ մարզչի հետ համագործակցելու տարբերակը։ Նշվում է, որ բանակցությունները առաջադեմ փուլում են։ Ինքը՝ Մոուրինյուն, պատրաստ է իտալական ակումբից…
Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը
«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Բրազիլացիներն արդեն զրուցել են 59-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ։ Նա պետք է պատասխան տա մինչև հունվարի վերջ։ Պորտուգալիայի հավաքականը նույնպես հետաքրքրված է Մոուրինյուին հրավիրելու հարցում։ Բրազիլիան դուրս մնաց Աշխարհի 2022 թվականի առաջնությունից՝ քառորդ եզրափակիչում պարտվելով Խորվաթիային։ Դրանից հետո ազգային հավաքականի մարզիչ Տիտեն հրաժարական է տվել։