fbpx
Սպորտ

Ես հպարտ եմ նրանով․ Մոուրինյու

Ժոզե Մոուրինյոն, ով նախկինում գլխավորել է Մադրիդի «Ռեալը», խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին, ով մինչ այժմ հանդես է գալիս «Ռեալում»։

«Լուկան արտացոլում է ֆուտբոլի գեղեցկությունը, ես հպարտ եմ նրանով, որովհետև ես նրան բերեցի «Ռեալ», երբ նրա հաջողություններին ոչ ոք չէր հավատում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Մոդրիչը Մադրիդ է տեղափոխվել 2012 թվականին «Տոտենհեմից»:

Ընդհանուր առմամբ, «Ոսկե գնդակի» դափնեկիր խորվաթ կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 530 հանդիպում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ