մտքերի գագաթնաժողով
Ժամանակակից աշխարհում գրեթե ամեն ինչ մոդելավորված է․ Փաշինյանի ելույթը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դիլիջանում մեկնարկել է հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով» միջազգային համաժողովը, որին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Արդեն ելույթով է հանդես եկել Փաշինյանը։ Այն կարող եք դիտել ստորև։
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթնաժողովի բացմանը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ «Գագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ներկա և նախկին պետական և քաղաքական գործիչների, հայտնի…
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել միջազգային գործընկերներ հետ
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում՝ Շամոնիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 16-ի երեկոյան աշխատանքային հանդիպում է ունեցել գագաթնաժողովի մասնակից երկու տասնյակից ավելի միջազգային հայտնի ընկերությունների, հիմնադրամների ու կազմակերպությունների (այդ թվում՝ Google, Cargill, Nestlé, Revolution, Highgate, OneRagtime) ղեկավարների հետ: «Հանդիպումը բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանի…
Հայաստանը 3-րդ անգամ կհյուրընկալի հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»
Այս տարի Հայաստանն արդեն 3-րդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ ընդդիմությունը Ալեն Սիմոնյանի լիազորությունները վիճարկող հայցով դիմել են ՍԴ «Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Այդ…
Նախագահ Սարգսյանը՝ կորոնավիրուսի հաղթահարման վերաբերյալ վեբինարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի…
Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: «Ընդամենը օրեր առաջ լուր ստացա, որ…
Մտքերի Գագաթնաժողովի համար Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց նախագահի աշխատակազմին
Կառավարությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո անցկացված Մտքերի Գագաթնաժողովի (Summit of Minds) համար 2019 թվականի պահուստային ֆոնդից նախագահի աշխատակազմին հատկացրեց 5 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Կառավարությունը 2019 թվականի պահուստային ֆոնդից նախագահի աշխատակազմին հատկացրեց 34 մլն 100 հազար դրամ:
Բայց այսօր նաև ունենք հսկայական հնարավորություններ՝ փոքր լինելով. նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին
Հունիսի 10-ին Հանրապետության նախագահի նստավայրում կայացած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին. -Պարոն նախագահ, Դիլիջանում անցկացվեց «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Ինչպիսի՞ն էին արդյունքները, ո՞րն էր գագաթաժողովի ուղերձը: – Հռոմը դարերով կառուցել են: Իհարկե, կարելի է քանդել մեկ օրում, բայց կառուցելու համար տարիների կարիք ունես, որպեսզի ամեն…
Թեմատիկ քննարկումներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ: Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից Դիլիջան ժամանած նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչները,…
Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Պետական այրեր, Հարգելի դեսպաններ, հյուրեր, Ողջունում եմ մտեքերի հայկական գագաթնաժողովը, որը հիմնված լինելով և ավանդաբար անցկացվելով ֆրանսիական Շամոնի քաղաքում` առաջին անգամ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ այս իրադարձության…
Արմեն Սարգսյանը Դիլիջանում բացել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքում ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ «Այն մի յուրօրինակ թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին,-…