fbpx
Գիտություն

Թեմատիկ քննարկումներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ:

Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից Դիլիջան ժամանած նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչները, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչները, գիտնականները, գործարարներն ու ձեռնարկատերը ներկայացրել են իրենց փորձառությունն ու գաղափարները, անդրադարձել աշխարհում կատարվող գործընթացներին ու նշված ոլորտներում զարգացման միտումներին։

Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց հետ քննարկվել են ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես հանդիպումներ է ունեցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի, Netflix ընկերության կորպորատիվ զարգացման տնօրեն Մայքլ Փորթերի, Thales Electronic Systems ընկերության փոխնախագահ և տնօրեն Ռեմի Փոլի, IBM ընկերության ինովացիաների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի , CNN-ի նախկին գլխավոր մեկնաբան Ռից Խանի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ