Մրգավետ
Մրգավետում հայտնաբերվել է մոտ 1.5 կիլոգրամ թմրամիջոց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։ Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները…