fbpx
Իրավական

Մրգավետում հայտնաբերվել է մոտ 1.5 կիլոգրամ թմրամիջոց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։

Տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։

Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանեփ են ու իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ