մրրիկ

  • Մրրիկի պատճառով մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայի Էսենբոգա օդանավակայանում: Նշվում է, որ վայրէջք չկատարած ինքնաթիռները ուղարկվել են հարակից նահանգների օդանավակայաններ: Թուրքիայում ջրհեղեղները ու փոթորիկները առնվազն 1 մարդու կյանք են խլել և վնասվել են քաղաքի 40 շենքեր:

    Մրրիկի պատճառով ինքնաթիռները վայրէջք չեն կատարել Անկարայում
  • Մեծ Բրիտանիային է մոտեցել «Սիարա» մրրիկը: Այն արդեն անվանել են ամենահզորը վերջին 7 տարում: Տեղատարափ անձրևների և ուժգին քամու պատճառով արդեն չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ: Երկաթուղային շատ կայարաններ գնացքները կանգնեցրել են: Լոնդոնում փակվել են բոլոր ութ թագավորական այգիները: Երկրում հազարավոր շենքեր առանց էլեկտրականության են մնացել: Ափամերձ շրջաններում քամու ուժգնացումը հասնում է ժամում 120 կիլոմետրի: Լրատվամիջոցները…

    Բրիտանիային է մոտեցել վերջին 7 տարում ամենահզոր մրրիկը
  • «Դորիան» մրրիկից տուժած Բահամյան կզիները 1 մլն դոլար կստանան ՄԱԿ-ի հատուկ արտակարգ ֆոնդից։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Բահամյան կղզիների ղեկավարության հետ հեռախոսային զրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը։ «Իմ տնօրինության տակ գտնվող արտակարգ ֆոնդից ես անմիջապես 1 մլն դոլար եմ հատկացրել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո…

    ՄԱԿ-ը գումար կհատկացնի «Դորիան» փոթորկից տուժածներին օգնելու համար
  • Առնվազն 12 մարդ է տուժել թուրքական Անթալիայի օդանավակայանում՝ մրրիկի պատճառով, հայտարարել է նահանգի ղեկավար Մյունիր Կարալօղլուն: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը՝ տարածքով մոլեգնող մրրիկը շրջել է ավտոբուս, որում օդանավրի ուղևորներն էին: Մրրիկի հետևանքով նաև օդանավ է վնասվել: Նշվում է, որ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով:

    Ավելի քան 10 մարդ է տուժել Անթալիայում մրրիկի հետևանքով