մրցանակակիր
ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի կողմից մրցանակի է արժանացել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020 թվականի մրցանակակիր է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մրցանակի տրամադրման հարցում հաշվի են առնվել Հայաստանի նվաճումները ՈՎՀ դեմ պայքարում, այդ թվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների…
Մարդասիրական գործունեությունը չավարտվող աշխատանք է․ Միրզա Դինային՝ ԵՊՀ-ում
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հոկտեմբերի 21-ին ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ, «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրները, դասախոսներ և ուսանողներ: Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր…
Գրեմմիի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը կհնչեցնի Կոմիտասի և Մանսուրյանի ստեղծագործությունները
Ալտահար Քիմ Քաշքաշյանը «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա Երևանում` կատարելով Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյին ալտահարի հետ հանդես կգան հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովսկին և ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` այս անգամ նվագակցող-դաշնակահարի դերում: Քիմ Քաշքաշյանը 2013 թվականին իր «Կուրտագ և Լիգետի: Երաժշտություն ալտի…
Արման Միքայելյանը՝ Ռիգայի մրցաշարի երրորդ մրցանակակիր
Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրների 275 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Միքայելյանը միայն կես միավոր զիջեղ մրցաշարի հաղթող Իգոր…
Մահացել է գրականության Նոբելյան մրցանակի արժանացած առաջին սևամորթ կինը
88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի գրող Թոնի Մորիսոնը։ Վերջինս առաջին սևամորթ կինն էր, որն արժանացել էր գրականության Նոբելյան մրցանակի: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Նա մահացել է Նյու Յորքում՝ Մոնտեֆիորեի հիվանդանոցում: Ինչպես հայտնում է Նոբելյան մրցանակակրի ընտանիքը, Մորիսոնը մահացել է ընկերների և հարազատների շրջապատում կարճատև հիվանդությունից հետո:
«Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում է
Երևան է ժամանել «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը, որը հուլիսի 16-19-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կձայնագրի Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։ Ջոն Տեր-Թադևոսյանը հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն ներկայացուցիչներից է, որի արվեստը, սակայն, քիչ հայտնի է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ջոն Տեր-Թադևոսյանի 1-ին և 2-րդ…
Ասանժը արժանացել է ԶԼՄ-ների ազատության` Եվրախորհրդարանի մրցանակին
Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի ստացել է WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը կալանքի տակ է, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Ստրասբուրգում։ Ասանժին այդ մրցանակին…
Տիգրան Պետրոսյանը՝ ՀԱՐՊԱ մրցաշարի 3-րդ մրցանակակիր
Իսլանդիայում ընթացող Ռեյկյավիկ Օփենի շրջանակներում տեղի ունեցավ ՀԱՐՊԱ կայծակնային մրցաշարը, որին մասնակցեցին 75 շախմատիստ: Մրցաշարին մեր ներկայացուցիչներից մասնակցեց Տիգրան Լ. Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ջոնս Գավեյնը, իսկ նույնքան միավոր վաստակած Յորդեն վան Ֆորեսթը դարձավ երկրորդը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական…








