Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի ստացել է WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը։
Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը կալանքի տակ է, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Ստրասբուրգում։
Ասանժին այդ մրցանակին առաջադրել էր Եվրախորհրդարանում եվրոպական ձախ կուսակցությունների միացյալ խմբակցությունը։
Ջուլիան Ասանժը հիմնադրել է WikiLeaks-ը 2006 թվականին։ Այդ ժամանակվանից կայքում հրապարակվել են տարաբնույթ, այդ թվում՝ գաղտնի տվյալներ տարբեր կառավարությունների գործունեության վերաբերյալ։
Պետդեպի փաստաթղթերի հրապարակման համար ԱՄՆ-ում լրագրողին մահապատիժ է սպառնում։ Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը։