ՄՕԿ
Միլան-Կորտինա 2026-ի ֆոնին՝ կանանց «Նորդիկ կոմբայնդ» մրցույթում ընդգրկելու կոչեր
Միլան-Կորտինա 2026 ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում ԱՄՆ սենատորները ճնշում են գործադրում ՄՕԿ-ի վրա՝ կանանց «Նորդիկ կոմբայնդ» մրցույթում ընդգրկելու համար։
Ուկրաինացի սկելետոնիստը որակազրկվել է Օլիմպիական խաղերից՝ զոհված մարզիկներին նվիրված սաղավարտի պատճառով
Ուկրաինայի առաջին սկելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչը որակազրկվել է «Միլան Կորտինա» խաղերից՝ ուկրաինացի զոհված մարզիկներին նվիրված սաղավարտը հանելուց հրաժարվելու պատճառով։
Ֆրանսիական Ալպերը պատրաստվում են 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին՝ լայնածավալ ծրագրերով
2026 թվականի Միլանո Կորտինա ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ուշադրությունը բևեռվում է Ֆրանսիական Ալպերին, որոնք հաստատվել են որպես 2030 թվականի ձմեռային խաղերի հյուրընկալող: Պաշտոնյաները ներկայացնում են կայունության, նոր մարզաձևերի և էլիտար մարզիկների շարունակական մասնակցության հավակնոտ ծրագրեր:
Կլիմայի փոփոխության ազդեցությունը ձմեռային Օլիմպիական խաղերի վրա
Կլիմայի փոփոխությունը վտանգ է ներկայացնում ձմեռային Օլիմպիական խաղերի համար, ըստ Լևոն Ազիզյանի։
ՄՕԿ-ը մերժել է Քեթի Ուլաենդերի բողոքը՝ Օլիմպիական խաղերի վեցերորդ մասնակցության համար
ԱՄՆ-ի սքելեթոնի վետերան մարզիկ Քեթի Ուլաենդերի՝ Օլիմպիական խաղերին վեցերորդ անգամ մասնակցելու հայտը մերժվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Սա հաջորդում է Կանադայի հավաքականի հակասական քայլին, որը խաթարել էր նրա որակավորումը։
Հնդկաստանը 2036թ․ Օլիմպիական խաղերի անցկացման հայտ է ներկայացրել
Հնդկաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ 2036 թ․ ամառային Օլիմպիական խաղերը կազմակերպելու համար։ Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ Հնդկաստանը երազում է ընդունել Օլիմպիական խաղերը՝ ներկայացնելով երկրի 1.4 միլիարդ քաղաքացիների ցանկությունը։ 2036 թ․ Խաղերի համար պայքարում են նաև Մեքսիկան, Ինդոնեզիան, Թուրքիան և Հարավային Կորեան։
Ավստրալիան կրկին կընդունի ամառային Օլիմպիական խաղերը
Միջագային օլիմպիական կոմիտեն որոշում ընդունեց՝ 2032 թվականի ամառային օլիմպիական խաղերն անցկացնել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։ Որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանում։ Նշենք, որ Ավստրալիան արդեն 2 անգամ ընդունել է ամառային Օլիմպիական խաղերը։ Առաջինը 1956-ին՝ Մելբուրնում, երկրորդում 2000 թվականին՝ Սիդնեյում։ Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը նախատեսված է հուլիսի 23-ին, իսկ ավարտը՝ օգոստոսի 8-ին։
Կարող է հայտնվել կորոնավիրուսի նոր շտամ․ ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսը ելույթ է ունեցել ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանին՝ խոսելով կորոնավիրուսի մասին։ Նա ասել է, որ կարող է աշխահում հայտնվել վիրուսի լրիվ նոր շտամ, որն ավելի վտանգավոր կլինի, քանի դելտա շտամը։ Նրա խոսքով, որքան շատ լինեն շտամերը, այնքան կմեծանա հավանականությունը, որ դրանցից որևէ մեկի վրա չի ազդի պատվաստանյութը ու կվերադառնանք ամենասկիզբ։ Ըստ…
Ճապոնիայի համար Օլիմպիական խաղերն արժեցել են 15 մլրդ եվրոյից ավել
Տոկիոյի Օլիմպիական խաղերը Ճապոնիայի ու Տոկիոյի կառավարությունների համար արժեցել է 15,4 միլիարդ դոլար։ Այս մասին ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանի նիստին ասել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտերի նախագահ Տոկիրո Մուտոն։ Նա նշել է, որ նախապես ծրագրված բյուջեին ևս 900 միլիոն է տրամադրվել՝ խաղերի անկացման համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով։ Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը պետք է կայանային նախորդ տարի, սակայն…
4 նոր մարզաձև՝ Օլիմպիական խաղերի ծրագրում
Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է համալրել Օլիմպիական խաղերում ընգրկված մարզաձևերի քանակը։ Այս մասին տեղեկանում ենք ՕԽ-ի Twitter-ի էջից։ Նշվում է, որ 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում արդեն ընդգրկված կլինեն նաև բրեյք-դանսը, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդինգը։ Նշենք նաև, որ խաղերի ծրագրից դուրս է մնացել տղամարդկանց 50 կիլոմետր մարզական քայլքը։ The @Paris2024 sports programme has…
ՄՕԿ-ին նվիրել են այն ջահը, որը բոցավառել է Մուհամեդ Ալին
Ֆորմուլա 1-ի նախկին գործադիր տնօրեն Բեռնի Էքլսթոունը ՄՕԿ-ին է նվիրել 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերի ջահի բնօրինակը։ Նշենք, որ ջահը նշանավոր է․ այն բոցավառել է օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Մուհամեդ Ալին։ Բախը նշել է, որ հիշում է, թե ինչպես էր Ալիի հուղարկավորության արարողության ժամանակ ծածանվում է և ԱՄՆ-ի, և ՄՕԿ-ի…
Կարծիք է հնչել, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը դառնալու են վերածննդի խորհրդանիշ
Տոկիո նախահանգապետի պաշտոնում վերընտրված Յուրիկո Կոիկեն նշել է, որ Տոկիոյի քաղաքային իշխանությունը հետևում է աշխարում կորոնավիրուսային իրավիճակին ու ՄՕԿ-ի հետ համագործակցելով նախապատրաստվում է օլիմպիական խաղերին։ «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն ու Ճապոնիան համատեղ հայտարարել էին, որ խաղերն անցկացվելու են պարզեցված ձևաչափով։ Հիմնական սկզբունքները լինելու են անվտանգ միջավայրն ու քիչ ծախսերը։ Կազմկոմիտեն կարծիք է հայտնել, որ հաջորդ տարի նախատեսված…
Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտը կընդգրվի․ հերքում
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հերքել է լուրերն այն մասին, թե հունահռոմեական ըմբշամարտը չի ընդգրկվի 2024 թվականի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։ Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ, ՄՕԿ-ի անդամ, սերբ Նենադ Լալովիչը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտը չի ներկայացվելու 2022 թվականին Սենեգալում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերում։ Կազմակերպությունը հարցով համագործակցում է ՄՕԿ-ի հետ և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ…
Այսօր Միջազգային օլիմպիական օրն է
Այսօր աշխարհը նշում է օլիմպիական խաղերի վերածննդի տարեդարձը, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ 1894թ․ հունիսի 23-ին Փարիզի Սորբոնի համալսարանում անցկացվեց ֆիզիկական դաստիարակության միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին 30 երկրների պատվիրակներ: Համագումարում ներկայացվեց ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Բարոն Պիեռ դը Կուբերտենի բոցաշունչ ելույթը: Կոնգրեսը հավանության արժանացրեց Հին Հունաստանի անտիկ օլիմպիական խաղերի ավանդույթը վերականգնելու առաջարկը։ Նորաստեղծ ՄՕԿ-ի…















