Տոկիոյի Օլիմպիական խաղերը Ճապոնիայի ու Տոկիոյի կառավարությունների համար արժեցել է 15,4 միլիարդ դոլար։
Այս մասին ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանի նիստին ասել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտերի նախագահ Տոկիրո Մուտոն։
Նա նշել է, որ նախապես ծրագրված բյուջեին ևս 900 միլիոն է տրամադրվել՝ խաղերի անկացման համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը պետք է կայանային նախորդ տարի, սակայն համաճարակով պայմանավորված՝ հետաձգվեցին։ Դրանք տեղափոխվեցին 2021 թվական ու կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։