Յանգ բոյս
Ռոնին մարզաշապիկը նվիրել է ստյուարդին, որին հարվածել էր մարզման ժամանակ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Յանգ Բոյսի» հետ։ Նախախաղային մարզման ժամանակ ՄՅՈւ-ի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն գնդակով պատահաբար հարվածեց մարզադաշտում աշխատող ստյուարդին։ Նա անմիջապես ներողություն խնդրեց ու դրվագը մոռացվեց։ Սակայն, երբ կայացավ հանդիպումը, Ռոնին իր մարզաշապիկը նվիրեց հենց այդ նույն ստյուարդին։ Սրա վերաբերյալ լուսանկար է հրապարակվել համացանցում։
Ռոնալդուն կրկնել է Մեսսիի ռեկորդը
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Յանգ Բոյսի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել։ Այս գոլով Ռոնին հավասարվել է արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիի ցուցանիշին։ Բանն այն է, որ աշխարհում միայն նրանց է հաջողվել ՉԼ-ում 36 թիմերի գոլ խփել։ «Յանգ Բոյսը» Ռոնալդուի համար 36-րդ թիմն էր։ Այս մասին հայտնում է Goal․com-ը։ Նշենք, որ…


