Յան Վերտոնգեն

  • Բարսելոնայի պաշտպանը Ռոմայի դիտակետում է

    Բարսելոնայի պաշտպանը Ռոմայի դիտակետում է

    Diario Sport- ի հաղորդմամբ՝ «Ռոման» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նոր կենտրոնական պաշտպան, ով փոխարինելու է «Մանչեսթեր Յունայթեդ» վերդարձած Քրիս Սմոլինգին: Ակումբը փորձել է բանակցել «Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենի հետ, սակայնպայմանագրի պայմանների շուրջ կողմերը համաձայնության չեն եկել։ «Ռոմայի» գլխավոր նպատակը այժմ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին է: «Ռոման» նախատեսում է մեկ տարվա ընթացքում վարձակալել…

  • Վերտոնգենը կարող է կարիերան շարունակի Ա սերիայում

    Վերտոնգենը կարող է կարիերան շարունակի Ա սերիայում

    «Ֆիորենտինան» հետաքրքրված է պաշտպան Յան Վերտոնգենի ծառայություններով: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Վերտոնգենը կհեռանա «Տոտենհեմից»։ Այս մասին տեղեկանում ենք The Nation-ից։  

  • Ա սերիայի 4 ակումբները հետաքրքրված են Տոտենհեմի պաշտպանով

    Ա սերիայի 4 ակումբները հետաքրքրված են Տոտենհեմի պաշտպանով

    Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենի տրանսֆերով հետաքրքրված են Իտալիայի Ա սերիայի մի շարք ակումբներ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ «Ռոման», «Ինտերը», «Նապոլին» և «Ֆիորենտինան» միաժանակ հետաքրքված են 33-ամյա պաշտպանով։ Ավելի վաղ տեղեկություն կար, որ պաշտպանով հետաքրքրված են նաև «Բետիսը» և «Վալենսիան»։      

  • Տոտենհեմի ֆուտբոլիստները կարող են հասցնել վերականգնվել մինչև ՉԼ-ի եզրափակիչը

    Տոտենհեմի ֆուտբոլիստները կարող են հասցնել վերականգնվել մինչև ՉԼ-ի եզրափակիչը

    Հարի Քեյնը և Յան Վերտոնգենը կարող են հասցնել վերականգնվել վնասվածքից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այդ հանդիպմանը կարող է մասնակցել նաև  Հարի Ուինկսը: Նշվում է, որ եզրափակիչն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Դավինսոն Սանչեսը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նշենք, որ  եզրափակիչը «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» միջև կկայանա հունիսի 1-ին Մադրիդում:

  • Տոտենհեմը  խոշոր հաշվով հաղթեց Բորուսիաին

    Տոտենհեմը խոշոր հաշվով հաղթեց Բորուսիաին

    Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Տոտենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան» հանդիպել են միմյանց: Դիմակայության առաջին մրցավեճը կայացավ «Ուեմբլիում»: Մաուրիսիո Պոչետինոյի ֆուտբոլիստները վստահ հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Հաշիվը բացեց Սոն Հին Մինը` 47-րդ րոպեին: 83-րդ րոպեին Յան Վերտոնգենը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Ֆերնանդո Լյորենտեն էլ 86-րդ րոպեին վերջակետ դրեց հանդիպմանը: Պատասխան հանդիպումը…