Յուլիան Դրաքսլեր
Արսենալը հետաքրքրված է Յուլիան Դրաքսլերի տրանսֆերով
Sportwitness-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ «Արսենալը» արդեն բանակցություններ է վարում «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի հետ նրա տրանսֆերի շուրջ։ «Պարի Սեն Ժերմենի» հետ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Ըստ հավանականության՝ փարիզյան ակումբը թույլ կտա Դրաքսլերին հեռանալ առաջիկա ամռանը։ Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված…
Լիոնի պաշտպանը ուժեղ հարվածով գրավել է սեփական դարպասը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիական Լիգա-1-ի 24-րդ տուրի շրջանակներում ՊՍԺ-ն տանն ընդունեց «Լիոնին»։ Հանդիպման 47-րդ րոպեին ուշագրավ գոլ գրանցվեց։ ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը փոխանցումը ընդհատելով «Լիոնի» պաշտպան Ֆերնանդո Մարսալը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ ՊՍԺ-ի։
Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել ՊՍԺ-ի կիսապաշտպանը
ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն Instagram-ի իր միկրոբլոգում հաղորդել է, որ բաց կթողնի 2 շաբաթ: 25-ամյա գերմանացին վնասել է ծնկատակի ջիլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» (1:3) դեմ կայացած պատասխան խաղի ժամանակ: «Վնասվածքի պատճառով բաց կթողնեմ երկու շաբաթ: Չնայած, Չեմպիոնների լիգայից դուրս մնալն ավելի հիասթափեցնող է: Առա՛ջ, ՊՍԺ»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը: Հաղորդում է armsport.am-ը։




