նազարբեկյան թաղամաս
Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում օձ է հայտնաբերվել
Մայիսի 17-ին, ժամը 21:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19/19 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում
Մարտի 14-ին՝ ժամը 04:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Golden Second» հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոտնակում, այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նազարբեկյան թաղամասի թիվ 18/3 հասցեում գտնվող «Վլադիմիր Բազայան» ԱՁ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 70 քմ…