նախագա
Արցախի ԱԺ-ն հյուրընկալել է Հայաստանում ՄԻԵԴ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերդարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք…
ԱՀ նախագահն ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ անդամների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը հատկապես ձևավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում…
Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կողմերը մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Երկու կողմերն էլ ընդգծել են հումանիտար հրադադարի պահպանման կարևորությունը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին, Մոսկվայում: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ…
Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օնլայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ դրական են ազդել ինչպես խաղացողների թվի էական կրճատման, այնպես էլ հանրության կողմից հնչեցրած գնահատականների առումով, սակայն դեռևս…




