fbpx
Քաղաքականություն

Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կողմերը մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Երկու կողմերն էլ ընդգծել են հումանիտար հրադադարի պահպանման կարևորությունը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին, Մոսկվայում:

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքների հիման վրա:

Ռուսաստանի նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել մերձավորարևելյան տարածաշրջանից ռազմական գործողություններին զինյալների մասնակցության կապակցությամբ:

Ընդգծվել է համընդհանուր ջանքերի անհրաժեշտությունը` արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության դեէսկալացիայի գործում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ