նախարարություն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ գործողությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը, ինչի արդյունքում թույլ տված ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին, ինչպես և մի շարք նոտարների…
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ցավով ու մեծ ափսոսանքով պետք է ահազանգեմ, որ Կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարության որոշ օղակների անգործության, կամ շուտով գուցե պարզվի՝ կոնկրետ հրահանգի արդյունքում, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարողանալու մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը եւ վտանգված է մեծահասակների մասնակցությունը աշխարհի առաջնությանը: Նման վերաբերմունք մի սպորտաձևի նկատմամբ,…
«Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմավորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։ Փաստ թերթի տեղեկություններով՝ այս գործընթացներից հետո քաղծառայության խորհուրդը և վերակազմավորված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 1-ից դադարեցնում է պաշտոնավարումը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ մասնավորապես, գրելով․ «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ օգոստոսի մեկից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության…
Անդրադառնալով մամուլում վերջին երկու օրերին արհեստականորեն շրջանառության մեջ դրված տեղեկություններին այն մասին, թե, իբր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում իրավական որևէ ձևակերպում չունեցող, սոսկ հրապարակման հեղինակի երևակայության հետևանք հանդիսացող «երրորդ սեռի» վարչություն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «լուրը» բացարձակ սուտ է: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլ 5-ի N 254-Ն հրամանով հաստատված ընդունելության ժամկետները: Սահմանվել է, որ առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի լավագույն ուսումնարաններից մեկի՝ Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր: Համաձայն հուշագրի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 10 կրթաթոշակային տեղերի մրցույթ ՀՀ քաղաքացիների համար՝…
Կառավարությունը պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացրեց ✅ 374 մլն 858 հազար դրամ «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի…
Կառավարությունը 12 մլն 33 հազար դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը։ Որոշումով նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: Միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին: Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները,…
Կառավարության հունիսի 20-ի նիստում գործադիրըը 50 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով: Գումարը փոխանցվելու է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով աշխատավարձերի նվազագույն չափի բարձրացմանը նշել է, որ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13000 դրամով՝ ներկայիս 55500 դրամից հասցնելով 68000 դրամի: Փոխնախարարը, անդրադառնալով ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծին, որով բացասական եզրակացություն է տրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ…
«Շատ լավ հիշում ենք, թե ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը՝ սկզբում լինելով Ազգային անվտանգության նախարար, 96-ին՝ Ներքին գործերի նախարար՝ իր լիազորության տակ միավորելով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, իսկ հետո՝ պաշտպանության նախարար, հետո՝ նաև վարչապետ ու նախագահ։ Սա է եղել հիմնական տրամպլինը նաև հետխորհրդային այլ երկրների համար և սա օրինաչափ է, քանի որ ժողովրդավարական ինստիտուտների չկայացած…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է արևային վահանակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպման նպատակն է` ապագայում նախարարության թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ, որոնցից երկուսում`«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է համակարգը։ «Առանց այդ էլ սուղ առողջապահական ոլորտի…