նախարարույթւոն
Մեկնարկում է Դասարան + Դասական թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլը
Հուլիսի 16-ին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կազդարարվի «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։ «Ծրագրի մեկնարկը կհայտարարի և աշակերտներին կողջունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի նպատակն ու ընթացքը կներկայացնի ծրագրի…
Արցախից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են. Արցախի ՄԻՊ
Հուլիսի 7-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել և հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց թիվը։ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից…
Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ծանոթանալով բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին: Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ և քննարկել բուհի ընթացիկ ու հեռանկարային զարգացման ծրագրերը: Կարեն Թռչունյանը կարևորել է ՀՀ բուհերի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացումը,…
Զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում և խնդիրներ չեն արձանագրվել․ ԱՆ
Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի եւ մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ «Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը եւս…
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը կիրականացվի մայիսի 11-ից
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի այս ամսվա վճարման գործընթացը կիրականացվի մայիսի 11-ից: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: https://www.facebook.com/mlsa.am/posts/3849366905175981
Գյումրիի Ակադեմիական վարժարանը կունենա հիմնանորոգված շենք. ԿԳՄՍ
Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանը շուտով կունենա հիմնանորոգված շենք: Դպրոցի վերակառուցումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունըԼ Այդ նպատակով ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփիչ այց են իրականացրել վարժարան՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Նրանք…
Ռուսաստանից ժամանած բժիշկների առաջին խումբն արդեն Հայաստանում է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։ Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։ Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական…







