նախարար
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների 201 մարմին է նույնականացվել. նախարար
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է: 201 մարմին նույնականացվել է: Այս մասին հոկտեմբերի 20-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ից հետո չնույնականացված մարմիններ չկան: «44 օրյա պատերազմից հետո մենք չնույնականացված դիերի հետ կապված երկու փորձաքննություն ենք իրականացրել…
Հայաստանի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություն
Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։ Խորհրդակցության ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող…
Հանդիպել են Հայաստանի և Լեհաստաի ԱԳ նախարարները
Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցելել է Լեհաստան։ Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Կառավարությունը գումար հատկացրեց հրշեջ ծառայության շարժակազմը արդիականացնելուն
ՀՀ կառավարության որոշմամբ 1.2 մլրդ դրամ հատկացվեց ՀՀ ԱԻՆ-ի վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման համար: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ փրկարարական ջոկատները հիմնականում գտնվում են 60-70-ականների կառուցած տիպային շենքերում, որոնք բավական հնամաշ են: Դրանից բացի, տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60-ից ավելի տոկոսը, ԶԻԼ 130, ԶԻԼ 131 մակնիշի Խորհրդային ժամանակների արտադրության մեքենաներ են: «Դա…
Պետբյուջեից 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների նորոգմանը
Առաջարկվել է ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 11.8 միլիարդ դրամ, որը կուղղվի՝ 2 միջպետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 2.6 միլիարդ դրամի, 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 5.5 միլիարդ դրամի, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 3.7 միլիարդ դրամի շրջանակում: «Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են: Հիմա եթե Կառավարությունը…
ԱԺ-ում սկսվել են գալիք տարվա պետբյուջեի նախնական քննարկումները
ԱԺ-ի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է…
Վարչապետն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն նշել է Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ԳԴՀ կառավարական պատվիրակության այցը մեր երկիր: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին,…
Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ կժամանի Հայաստան: Քառօրյա այցի շրջանակներում նախարարը կլինի նաև Վրաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը։ «Նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն…
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։ Խորհրդակցությանը քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը…
Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն: Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էլիսո Բոլկվաձեին այցի համար և շեշտել, որ հայ և վրացի ժողովուրդները ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն, որի հիմքում…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա
Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը:
Գերմանիայում գազի հետ կապված իրավիճակը լուրջ է
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը տեղեկացրել է, որ երկրում գազի պաշարների հետ կապված իրավիճակը լարված է և լուրջ, այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը։ Նա կոչ է արել խնայել գազը և էլեկտրակայանների աշխատանքն ապահովելու համար ընդլայնել ածխի օգտագործումը։ Ըստ նախարարի՝ ձմռան համար գազի պաշարները պետք է լինեն առնվազն 90 տոկոս, սակայն այս պահին գազի պահեստարանները…
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է ԱԳՆ
Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Ֆեյսբուքի էջով:
Նարեկ Մկրտչյանը Հռոմում է
Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։ հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ ծ․ վրդ․…
Նախարար Խաչատրյանը ընդունել է Լիտվայի դեսպանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Կողմերը մտքեր են փոխանակել տեխնոլոգիական ոլորտում արդեն ձևավորված համագործակցության և իրականացվող ծրագրերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձել են թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արհեստական բանականության ոլորտներում Լիտվայի ունեցած մեծ փորձին, այդ ուղղություններով…