fbpx
Աշխարհ

Գերմանիայում գազի հետ կապված իրավիճակը լուրջ է

Գերմանիայի էկոնոմիկայի  նախարար Ռոբերտ Հաբեկը տեղեկացրել է, որ երկրում գազի պաշարների հետ կապված իրավիճակը լարված է և լուրջ, այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը։ Նա կոչ է արել խնայել գազը և էլեկտրակայանների աշխատանքն ապահովելու համար ընդլայնել ածխի օգտագործումը։

Ըստ նախարարի՝ ձմռան համար գազի պաշարները պետք է լինեն առնվազն 90 տոկոս, սակայն այս պահին գազի պահեստարանները լցված են միայն 57 տոկոսով։ Նա նշել է, որ պակասը հարկավոր է լրացնել ամռան ընթացքում գնումների և խնայողության միջոցով։

Հաբեկը նաև ասել է, որ Ռուսաստանը նախկինի պես «կրճատում է գազի մատակարարումը Եվրոպա, այդ թվում՝ որպեսզի բարձրացնի գինը»։ Նա հավելել է, որ Գերմանիան պատրաստվում էր նման սցենարի։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ