նախիջևան

  • Ադրբեջանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակության ճանապարհները չեն փակվելու. ԱԱԾ

    Ադրբեջանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակության ճանապարհները չեն փակվելու. ԱԱԾ

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում ենք,…

  • Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով․ Բայրամով

    Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով․ Բայրամով

    Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը։

  • Ի՞նչ նպատակ է հետապնդում Գորիս-Կապանի ադրբեջանական մաքսակետը ու ո՞րն է հաջորդ քայլը

    Ի՞նչ նպատակ է հետապնդում Գորիս-Կապանի ադրբեջանական մաքսակետը ու ո՞րն է հաջորդ քայլը

    Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին՝ ադրբեջանցիների կողմից մաքսակետ դնելու փաստին ու վերլուծել, թե ինչի համար է արվում այս քայլը։ ՄԻՊ-ը պարզաբանումներ է ակնկալում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից Կառավարության նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ) «Այստեղ ժողովրդի ռեակցիան է կարևոր. մաքսակետ են դնում Գորիս-Կապան ճանապարհին: Գործնականում դա ամենահիմար քայլն է, եթե…

  • Տավուշում և Նախիջևանյան հատվածում հանգիստ է․ Արծրուն Հովհաննիսյան

    Տավուշում և Նախիջևանյան հատվածում հանգիստ է․ Արծրուն Հովհաննիսյան

    Տավուշում և Նախիջևանյան հատվածում հարաբերական հանգիստ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ի դեպ, ճիշտ ժամանակն է սկսեք ներսից թույնն ու ատելությունը, կասկածն ու անվստահությունը։ Հայտնեք հատիկ հատիկ բոլորի տեղն ու անունները», – նշել է Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հայկական դիրրքերի ուղղությամբ…

  • Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացվել

    Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացվել

    Ադրբեջանը շարունակում է վերազինել իր ռազմական ենթակառուցվածքները։ Այս անգամ էլ ռազմական օդանավակայան է բացվել Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, ինչև ևս մեկ անգամ ցույց է տալիս ադրբեջանական կողմի ագրեսիվ հռետորաբանությունը։ Օդանավակայանը բացվել է երեկ՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի Նախիջևան այցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Ալիևը մասնակցել է օդանավակայանի բացմանը ներկա…

  • Այժմ Զանգեզուրը խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր. Ալիև

    Այժմ Զանգեզուրը խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր. Ալիև

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո նոր հնարավորությունների շարքում ամենակարևորը տրանսպորտն է: Ալիևը ասել է, որ պատերազմն ավարտվել է և դարձել պատմություն: «Նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Դրանց թվում, կարծում եմ, ամենակարևորը տրանսպորտային հնարավորություններն են», – ասել է նա: «Այժմ Զանգեզուրը խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր: Քանի որ…

  • Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք՝ էպիկենտրոնում 5-6 բալ ուժգնության

    Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք՝ էպիկենտրոնում 5-6 բալ ուժգնության

    Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը…

  • Երկրաշարժ՝ Նախիջևանից 33 կմ հյուսիս-արևելք

    Երկրաշարժ՝ Նախիջևանից 33 կմ հյուսիս-արևելք

    Հունվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Էպիկենտրոնային գոտում…

  • Եռակողմ հայտարարության մեր առաջնահերթությունը․ Փաշինյան

    Եռակողմ հայտարարության մեր առաջնահերթությունը․ Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետևյալն է. 1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների…

  • Պեսկովը չի մեկնաբանել Ալիևի հայտարարությունը` միջանցք ստեղծելու մասին

    Պեսկովը չի մեկնաբանել Ալիևի հայտարարությունը` միջանցք ստեղծելու մասին

    ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջեւանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծման գաղափարին: «Կոնկրետ այդ թեման առանց մեկնաբանությունների կթողնեմ»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում: Պեսկովը նշել է, որ առաջնորդները քննարկում են տրանսպորտային հաղորդակցության թեման: Այս մասին տեղեկանում…

  • Ալիևն առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցք ստեղծել

    Ալիևն առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցք ստեղծել

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է Նախիջևանը երկրի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք ստեղծել: Հիշեցնենք, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը պատկանում է Ադրբեջանին, սակայն բաժանված է դրանից Հայաստանի տարածքով: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

  • Եղոյանը՝ Մեղրիով միջանցքի մասին

    Եղոյանը՝ Մեղրիով միջանցքի մասին

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ճեպազրույցների ընթացքում խոսեց Մեղրիով միջացքի ապահովման (նախիջևանից Ադրբեջան) վերաբերյալ եռակողմ հայտարարության համապատասխան կետի մասին։ Եղոյանի խոսքով՝ կոնկրետ ինչ-որ բան կառուցելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, որը ապագայի հարց է։ Պատգամավորը նշեց, որ այս պահին խոսքը միայն քաղաքացիական բեռների անցման թույլտվության մասին է, ինչպես օրինակ՝ մենք ենք այլ երկրների…

  • Տեսանյութ այն վայրից, որտեղ ընկել է Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռը․ WarGonzo

    Տեսանյութ այն վայրից, որտեղ ընկել է Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռը․ WarGonzo

    WarGonzo նախագիծը Facebook-ի էջում տեսանյութ է հրապաարկել։ Ինչ է կատարվում Նախիջևանի սահմանին ️ #wargonzo նախագծի թղթակից Վլադիսլավ Զիզդոկի ուղիղ միացումն այն վայրից, որտեղ Ադրբեջանը խոցել է ռուսական Մի-24 ուղղաթիռը: https://www.facebook.com/111130154121706/videos/364426618111827    

  • Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել. ՊՆ խոսնակ

    Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել. ՊՆ խոսնակ

    Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3335023366533800

  • Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում

    Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական վարժանքներ են անցկացնում՝ մարտական կրակոցներով: Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի ուժային կոռույցների, առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մարտական ​​պատրաստության լիարժեք վիճակի են բերվել ահազանգով դուրս են…