Նարինե Խաչատուրյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի…
Օգոստոսի 7-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել արևմտահայերենի պահպանման և զարգացման հարցերով խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի կազմում են սփյուռքահայ անհատներ, սփյուռքյան կառույցների, Հայաստանի պետական և ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչներ: «Արևմտահայերենը մշակութային բացառիկ արժեք է, որն այսօր առավել քան վտանգված է: Ցեղասպանության հետևանքով լեզուն կորցրել է կենսունակ հայրենիքը, իսկ ժամանակի մեջ՝ սերնդափոխության…
Հուլիսի 17-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում էր իր հիմնադրման 10-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանը: Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, արվեստագետներ և թանգարանային համայնքի ներկայացուցիչներ: «Այսօր մենք տոնում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:
Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել է պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը): Հավանական է, որ Թուխիկյանը կնշանակվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ և կհամակարգի մշակույթի ոլորտը: AraratNews.am-ը դիտարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության համամասնական ցուցակն ու պարզել, որ Նարինե Թուխիկյանին պատգամավորի պաշտոնում կփոխարինի ՀՀ Կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն»…
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Լևոն Ենգիբարյանը, Կորյուն Մկրտչյանը, Սոնա Ղազարյանը և Նարինե Խաչատուրյանը մայիսի 2-ին հանդիպել են «Դեպի արժանիքահեն հանրային ծառայություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ արժանիքային համակարգի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Ռոնալդ Վեյսին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ: Ռոնալդ Վեյսը պատգամավորներին ներկայացրել է ԱՄՆ արժանիքային…
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ապրիլի 16-ին բացվել է գեղանկարիչ Նարգիզ Փաշոյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: ՀՀ նկարիչների միության անդամ Նարգիզ Փաշոյանը բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների մասնակից է: ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը ողջունել է Ազգային ժողովում մշակութային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը՝ այն համարելով հասարակության և…