Նգոլո Կանտե
Կանտեն՝ լավագույն կենտրոնական պաշտպան․ ESPN
ESPN-ն ներկայացրել է ֆուտբոլում լավագույնների արդեն ավանդական դարձած ամենամյա վարկանիշները։ Արդյունքում, տարվա լավագույն կենտրոնական պաշտպան է ճանաչվել «Չելսիի» ֆուտբոլիստ Նգոլո Կանտեն։ Լավագույնների թեկնածու են եղել 300 ֆուտբոլիստներ, իսկ ընտրությունը կատարել են 77 փորձագետներ, որոց թվում են նաև լրագրողները։
Նրանք կարող են ստանալ «Ոսկե գնդակը»․ Goal-ի հավակնորդների ցուցակը
Goal.com հեղինակավոր հարթակը հրապարակել է 10 ֆուտբոլիստների անուններ, որոնց համարում է 2021 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները։ Այդ հավակնորդներն են՝ Ն’Գոլո Կանտեն (Չելսի, Ֆրանսիա), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակուն («Ինտեր», Բելգիա), Լիոնել Մեսսին (Բարսելոնա, Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա),…
Կանտեն կարող է տեղափոխվել Ինտեր
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով շարունակում է հետաքրքրված մնալ «Ինտերը»: Նշվում է, որ ֆուտբոլիստը դեռևս կարող է փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ «կապույտները» մերժել են Կանտեին «ներաձուրիի» խաղացողներից մեկի հետ փոխելու առաջարկը: Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 55 մլն եվրո: Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից:
8 ֆուտբոլիստներ հնարավոր է հեռանան Չելսիից
The Times-ի հաղորդմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» կլքեն 8 ֆուտբոլիստներ։ Նրանք են՝ Կեպա Արիսաբալագան, Կուրտ Զուման, Անդրեաս Քրիստենսենը, Մարկոս Ալոնսոն, Ն’գոլո Կանտեն, Միշի Բատշուային, Վիլիանը և Էմերսոնը։ Մինչ այս հայտնի էր, որ Վիլիանը բանակցում է «Արսենալի» հետ։ 2019/20 թվականների ԱՊԼ-ի խաղարկության արդյունքում «Չելսին» 4-րդ տեղում է։
Չելսին կհրաժարվի Կանտեի ծառայություններից
The Times-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հրաժարվել թիմի կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններից։ Կանտեի վաճառքից ակնկալած գումարով «Չելսին» մտադրություն ունի իրականացնել գերմանական «Բայեր Լևերկուզենի» 21-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցի տեղափոխությունը: «Բայերի» հետ Հավերցի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ․ հունիս։
Ռեալը Կանտեի համար պատրաստ է վճարել 71 միլիոն ֆունտ
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի ծառայությունների հանդեպ «Ռեալը» վերականգնում է հետաքրքրությունը։ Ֆրանսիացի կիսապաշտպանի համար «Ռեալը» 71 միլիոն ֆունտ կարող է վճարել։ Հաղորդվում է, որ «Ռեալը» նաև հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի և «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգայի ծառայություններով։
Կանտեն թույլտվություն է ստացել չմասնակցել մարզումներին
«Չելսիի» ֆուտբոլիստ Նգոլո Կանտեն թույլտվություն է ստացել չմարզվել թիմի հետ միասին ու մարզումները շարունակել տնային պայմաններում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ ֆրանսիացին 29-ամյա կիսապաշտանի որոշակի վախ ունի, թե կվարակվի կորոնավիրուսով ու անհանգստանում է իր առողջության համար։ Ըստ աղբյուրի՝ թիմի հետ չմարզվելու հնարավորությունը կրելու է ժամանակավոր բնույթ։
Լեսթերը կարող է պայքարել երկրորդ տեղի համար․ Կանտե
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն նախկին ակումբի մրցելույթների մասին ասել է, որ նրանք որակյալ ֆուտբոլ են ցուցադրում։ Ֆուտբոլիստը նշել է, որ չի կարող ասել, թե այս թիմը որքանով է նման չեմպիոնական «Լեսթերին», սակայն նրանց խաղը շատերին է դուր գալիս։ «Վարդին առաջվա նման դիպուկ է: Նա ֆանտաստիկ հարձակվող է, ով չի թողնում պաշտպաններին թուլացնել զգոնությունը: Կարծում…
Չելսիի կիսապաշտպանի տրանսֆերով հերաքրքրված է Թուրինի Յուվենտուսը
«Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալի» և «Պարի Սեն Ժերմենի» հետ պայքար կսկսի նաև Թուրինի «Յուվենթուսը»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ աշխատել է «բիանկոներիների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ։ Դա է պատճառը, որ Մաուրիցիո Սարին ֆուտբոլիսիտին ցանկանում է տեսնել թիմի կազմում։ Աղբյուրը՝ Football Italia․
Չելսիի կիսապաշտպանը մերժել է Ռեալի առաջարկը
«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ Կանտեն հայտնել է «Մադրիդի» ակումբի ներկայացուցիչներին, որ իրեն երջանիկ է զգում «Չելսիի» կազմում և չի պատրաստվում լքել ակումբը։ Յուվենտուսը նույնպես հետաքրքված է Կանտեի ծառայություններով, իսկ «Արքայական ակումբը» պատրաստ էր 90 միլիոն եվրո վճարել 28-ամյա կիսապաշտպանի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը:
Ն’գոլո Կանտեն հայտնվել է Բարսելոնայի թիրախում
«Բարսելոնա»-ում որոշում են կայացրել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեին ձեռք բերելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, չնայած մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներին, թե իբր կատալոնական ակումբը ցանկանում է գնել Կանտեի տրանսֆերը, այնուամենայնիվ «Բարսելոնան» մտադիր չէ ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերը։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Ն’գոլո Կանտեն չի ցանկանում շարունակել մրցելույթները «Չելսիի» կազմում։…
Կանտեն՝ իսպանական գրանդի թիրախում
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայությունները սկսել են հետաքրքրել կատալոնական «Բարսելոնա»-ին: Այս մասին հաղորդում է Diario Gol-ը: Իսպանական ակումբը հնարավոր տրանսֆերը քննարկելու համար մտադիր է դիմել ֆուտբոլիստի գործակալին։ Նշենք, որ Կանտեով հետաքրքրված էին նաև ՊՍԺ-ից, սակայն կիսապաշտպանը չի ցանկացել մեկնել փարիզյան ակումբ:
Չելսիի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում. Calciomercato
«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում: Ֆրանսիացի կիսապաշտպան հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Համաձայն աղբյուրի տեղեկությունների ՝ «Չելսին» Կանտեի համար կպահանջի նվազագույնը 100 միլիոն ֆունտ ստերլինգ ։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն ՝ «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ֆրանսիացի կիսապաշտպանի խաղից ազդվում է: Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչն…
Յունայթեդի ամենակարևորը ֆուտբոլիստները՝ Կանտեն, Մբապեն ու Վարանն են. Հարի Նևիլ
Ներկայումս մասնագիտությամբ անգլիական Sky Sport-ում վերլուծաբան, անցյալում «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Հարի Նևիլը, պատասխանել է հեռուստադիտողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերում էր «Յունայթեդի» խնդրահարույց դիրքերի ամրապնդմանը: Հեռուստադիտողի այն հարցին, թե որ 3 ֆուտբոլիստներին կհրավիրեր թիմի կազմ, Նևիլը առանց տատանվելու պատասխանել է իր Թվիթերյան էջում. «Նգոլո Կանտե, Կիլիան Մբապե և Ռաֆաել Վարան»: Հիշեցնենք, որ…










