Նեմանյա Մատիչ

  • Մանչեսթեր Յունայթեդի սերբ կիսապաշտպանը տեղափոխվեց Ռոմա

    Մանչեսթեր Յունայթեդի սերբ կիսապաշտպանը տեղափոխվեց Ռոմա

    «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա»: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը: Մատիչը հռոմեական թիմում հանդես կգա «21» խաղային համարի ներքո: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր։

  • Դժվար է ասել, թե որտեղ կհայտնվես մեկ օր հետո․ Մատիչ

    Դժվար է ասել, թե որտեղ կհայտնվես մեկ օր հետո․ Մատիչ

    Չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Այս մասին ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը՝ խոսելով իր ապագա ծրագրերի մասին։ «Ակումբի ղեկավարությանը խոստացել եմ, որ ամեն ինչ կանեմ «ՄՅՈՒ»-ի սպորտային պատիվը բարձր պահելու համար: Դժվար է ասել, թե որտեղ կհայտնվես մեկ օր հետո: Ֆուտբոլիստի կյանքը լի է անակնկալներով և փորձություններով: Մրցաշրջանի վերջում մենք կբանակցենք և որոշում…

  • Յունայթեդը ձմռանը 2 ֆուտբոլիստի հրաժեշտ կտա

    Յունայթեդը ձմռանը 2 ֆուտբոլիստի հրաժեշտ կտա

    «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ կտա 2 ֆուտբոլիստների։ Այս մասին հաղորդում է The Times-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ՄՅՈւ-ն ձմռանը կվաճառի Մարկոս Ռոխոյին և Նեմանյա Մատիչին։ Նշվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի զգում այդ ֆուտբոլիստների կարիքը։

  • Ռոնալդուն ծանոթացել է Մատիչի որդու հետ. MONDO Sport

    Ռոնալդուն ծանոթացել է Մատիչի որդու հետ. MONDO Sport

    Եվրո 2020-ի որակավորման փուլի Սերբիա – Պորտուգալիա (2:4) հանդիպումից հետո սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը իր տղային ու տղայի ընկերոջը որոշել է ծանոթացնել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ռոնալդուն ողջունել է երեխաներին, լուսանկարվել ու մի քանի խոսք փոխանակել սերբ ֆուտբոլիստի հետ: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը խփել էի իր թիմի 4 գոլերից մեկը: