Ներդաշնակեցում

  • Մեր խորհրդարանական հանձնաժողովի առջև երկու հիմնական խնդիր կա։ Դրանցից մեկը ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումն է միության շրջանակում, և հինգ տարի հետո մենք բոլորս կհայտնվենք մեկ տնտեսական գոտում։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով իր գլխավորած կառույցի…

    Մելքումյանը նշեց իր ղեկավարած հանձնաժողովի երկու հիմնական խնդիրները
  • ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 97 պատգամավոր, ևս 4 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։ Ընդունվեց նաև «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական…

    ԱԺ-ն ընդունեց ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման մասին օրինագիծը
  • Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը ֆինանսական շուկայի ոլորտում՝ հետագա գործունեության դյուրինացման համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին օրենքի» վավերացման քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շրջանակում հանձինս…

    ԱԺ-ում քննարկվել է ԵՏՄ ֆինանսական օրենսդրության մասին համաձայնագրի վավերացման հարցը
  • Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն և օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն…

    Մեկնարկել է դասընթաց, որը կօգնի ազգային օրենսդրության և ԵՄ օրենսդրության ներդաշնակեցմանը