ներդրումային ծրագրեր
ՀԾԿ հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագիրը՝ 143 մլրդ դրամ բյուջեով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը, որի ծավալը կազմել է 143.045 մլն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի: Նախնական հայտի համաձայն՝ ծրագիրը նախատեսվում էր իրականացնել 144.027 մլն դրամ բյուջեով, սակայն ուսումնասիրությունների արդյունքում ծրագիրն կրճատվել է 981.84 մլն դրամով: Հանձնաժողովի համաձայնեցված ծրագրով նախատեսվում է մի շարք կարևոր ուղղություններ, որոնց…
Քննարկվել են ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը: ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Նշվել…
Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամն տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային…
Այսօր կկայանա «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը
Այսօր Դիլիջան քաղաքում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետը։ Համաժողովի ընթացքում քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր, ինչպես նաև Տավուշի պոտենցիալը։ Հա նման թվով 5-րդ համաժողովն է։ Այն անցկացվել է նաև, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի և Սյունիքի մարզերում։
Գրեթե բոլոր ոլորտների մասով կան ներդրումային ծրագրեր. Սյունիքի մարզպետ
Մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշեց, որ Սյունիքում շատ խնդիրներ կան, և լուծվում են գրեթե բոլորը, համենայնդեպս իր թիմը ձեռնամուխ է եղել այդ խնդիրների լուծմանը։ Սակայն մարզպետը չցանկացավ բացահայտել, թե ինչ ներդրումներ են նախատեսվում «Ներդրումային ծրագրեր շատ կան, բայց մենք ցանկանում ենք դա պահել հատուկ ամսի 25-ին, մայիսի 25-ին մեզ մոտ…
Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը․ վարչապետ
Հայաստանում տնտեսական հեղափոխության մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդից: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովում ունեցած ելույթում: Միջոցառումը տեղի է ունենում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որին մասնակցում են նաև մի շարք ներդրողներ՝ տարբեր ներդրումային ծրագրերով, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և մարզպետներ: «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում, հետևյալն…