Նիկոլա Սիրա
Լրագրող Նիկոլա Սիրան հաղորդում է, որ «Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Բենևենտոն»։ Ակումբը պատրաստ է 3 միլիոն եվրո վճարել լեհ ֆուտբոլիստի համար: Պաշտպանը ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը: Առաջիկա օրերին գործարքը պաշտոնապես կհաստատվի: Մինչ այս հայտնի էր, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև Մարիո Մանջուկիչի ծառայություններով։