նշանակումներ

  • Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

    Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

    Այսօր` հունիսի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագել: Նախագահը Լևոն Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։ Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։ Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդգար Հարությունյանն…

  • Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

    Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

    Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը…

  • Իսպանացի մասնագետը կմարզի Հայաստանի Մ17 հավաքականը

    Իսպանացի մասնագետը կմարզի Հայաստանի Մ17 հավաքականը

    Հայաստանի Մ17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, որն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում: Նշանակում է եղել նաև Հայաստանի Մ19 հավաքականում։ Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝…

  • Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում

    Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում

    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։ Ա․ Մխոյանը շնորհավորելով ծառայողներին՝ մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու. «Ծառայեք նվիրումով և մեծ պատասխանատվությամբ՝ բարձր պահելով ծառայողի պատիվն ու արժանապատվությունը»,- ավարտեց…

  • Նոր նշանակումներ քննչական կոմիտեում

    Նոր նշանակումներ քննչական կոմիտեում

    ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են արել: Այս մասին մենք տեղեկացանք կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։ Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի…

  • Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը նշանակվեցին փոխվարչապետներ

    Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը նշանակվեցին փոխվարչապետներ

    Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագրեր, որով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են ՀՀ փոխվարչապետների պաշտոններում։ Հրամանագրերը հրապարակվել են նախագահի կայքում։ Հրամանագրերում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»։