նշանակում
Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ նոր նշանակումներ են արվել
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ կատարվել են նոր նշանակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Մայր Աթոռը նույնպես միացել է Արմեն Չարչյանի ազատ արձակման պահանջին Բաքվում բացված ռազմավարի զբոսայգին հայատյացության հերթական դրսևորումն է․ Մայր Աթոռ «Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ…
Լևոն Ֆարմանյանը նշանակվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար
Սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Ֆարմանյանին Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան Անընդունելի է երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը․ Փաշինյան «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին…
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Ավելի վաղ մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 3 անձ, այդ թվում՝ Խաչատրյանը։ Սեպտեմբերի 10-ին արդեն առավելագույն միավորները հենց Խաչատրյանն էր հավաքել։ ՀՔԾ պետն ասաց, որ կառույցն իր գործունեությունը կսկսի ամենաուշը 1 ամիս 6 օր անց։
Վարչապետը Էկոնոմիկայի նոր փոխնախարար է նշանակել
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Ադրբեջանցիները տեղակայված վայրը ըստ Սովետական Միության քարտեզի գտնվում է Ադրբեջանի տարածքում Վերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի…
Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռազմիկ Խումարյանին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին Արմեն Սարգսյանը…
Վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին Գիտնականն իր գյուտի հարցով բաց նամակ է հղել վարչապետ Փաշինյանին «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված…
Նշանակումներ են կատարվել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովում
Սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնում է, որ ՀՀ կառավարության՝ 02.09.21թ. N 1410-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում նշանակվել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանը:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նոր նախարար է նշանակվել
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար է նշանակվել Արմինե Պետոսյանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ ԱՀ նախագահի ավելի վաղ ստորագրած մեկ այլ հրամանագրով էլ Մանե Թանդիլյանն ազատվել է նույն պաշտոնից։
Փաշինյանը Սիսիանի համայնքապետի ԺՊ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հակոբջանյանը։ Այս մասին փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքում։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի…
Արմեն Գրիգորյանը վերադարձավ նախկին պաշտոնին
Իր նախկին պաշտոնին վերադարձավ Արմեն Գրիգորյանը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար», – ասված է համապատասխան փաստաթղթում։ Նշենք, որ մեկ այլ փաստաթղթով էլ Գրիգորյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի առաջին…
Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էդուարդ Պետրոսյանին նշանակել է միասնական սոցիալական ծառայության պետ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կառավարական հատուկ կայքից, որտեղ հրապարակվել է որոշման մասին փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ», – ասվում է համապատասխան փաստաթղթում:
Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ ընտրացուցակով պատգամավոր ընտրված, բայց մանդատը չվերցրած Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Այնտեղ հրապարակվել է փաստաթուղթ՝ Միրզոյանի նշանակման մասին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
Օգոստոսի 18-ին ՀՀ կառավարության er-gov.am կայքում հրապարակվել է վարչապետի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Վարչապետը նոր նշանակում է կատարել Ղալումյանին փոխարինեց Ղալումյանը․ վարչապետի նշանակումը Իջևանում Վարչապետի այլ որոշումներով Աննա Հակոբյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Փաշինյանը ֆինանսների փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ», – ասված է համապատասխան փաստաթղթում: Էլեկտրոնային փաստաթուղթը հրապարակվել է կառավարական e-gov.am հատուկ կայքում։












