նշանակում

  • Պապիկյանը նոր խորհրդական ունի

    Պապիկյանը նոր խորհրդական ունի

    ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որում է ստորագրել, որով Կարեն Իսախանյանին նշանակել է իր խորհրդական «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Իսախանյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական», – ասվում է համապատասխան փաստաթղթում։ Փաստաթուղթը հրապարակվել է e-gov.am կառավարական հատուկ կայքում։

  • Փոխվարչապետ ու 6 նախարարներ են նշանակվել

    Փոխվարչապետ ու 6 նախարարներ են նշանակվել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներով ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրերով՝ նշանակվել են 6 նախարարներ և մեկ փոխնախարար։ Այսպիսով, ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը, ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը, ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Կարեն Անդրեասյանը, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար է…

  • Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ

    Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հրամանագրի էլեկտոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասվում է հրամանագրում:

  • Փաշինյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել

    Փաշինյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am հատուկ կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար», – ասվում է փաստաթղթում։  

  • Փաշինյանը Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար է նշանակել

    Փաշինյանը Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար է նշանակել

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատ Թումանյան նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», – ասվում է համապատասխան որոշումում: Որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am հատուկ կայքում։

  • Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից ու պաշտոն ստացել ԱԳՆ-ում

    Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից ու պաշտոն ստացել ԱԳՆ-ում

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am կայքում։ Մեկ այլ որոշմամբ՝ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

  • Փաշինյանը Արարատի փոխմարզպետեր է նշանակել

    Փաշինյանը Արարատի փոխմարզպետեր է նշանակել

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատի մարզում փոխմարզպետեր են նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթերից։ Նշվում է, որ մարզպետի տեղակալներ են նշանակվել Գևորգ Սիմոնյանն ու Սերգեյ Ատոմյանը։

  • Նախագահի դիմումի հիման վրա ՍԴ-ն վարույթը վերսկսել է․ նոր դատավոր է նշանակել

    Նախագահի դիմումի հիման վրա ՍԴ-ն վարույթը վերսկսել է․ նոր դատավոր է նշանակել

    Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել, գործով նոր զեկուցող դատավոր նշանակել: Սահմանադրական դատարանը հայտնում է, որ գործի դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11.00-ին: Հիշեցնենք՝ մարտի 10-ին Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության…

  • ԱՄՆ-ից հաստատումն արդեն կա․ Մակունցը՝ դեսպան նշանակվելու մասին

    ԱՄՆ-ից հաստատումն արդեն կա․ Մակունցը՝ դեսպան նշանակվելու մասին

    ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր դեսպան նշանակվելու մասին լուրերին։ Նա ասաց, որ ամերիկյան կողմն արդեն հաստատել է ու որոշում կայացնելու հերթն իրենցն է։ Սակայն Մակունցը նշեց, որ դրան կանդրադառնան միայն ընտրություններից հետո։

  • Առողջապահության նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի

    Առողջապահության նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` 2021 թվականի մայիսի 8-ի թիվ 487-Ա որոշմամբ՝ Վարդուհի Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար, հայտնում են ՀՀ առողջապահությունից։ Կենսագրական տվյալներ Վարդուհի Գրիգորյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 18-ին, Երևանում: 1995-2001 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանում` դեղագիտության ֆակուլտետում: 2000-2001 թվականներին անցել է ինտերնատուրա Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում` որպես…

  • Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

    Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Ցուցուլյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում:

  • Փաշինյանի Դավիթ Սահակյանին նշանակել է ԲՏԱ փոխնախարար

    Փաշինյանի Դավիթ Սահակյանին նշանակել է ԲՏԱ փոխնախարար

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սահակյանը նշանակվել է ԲՏԱ փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Սահակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», – ասվում է համապաստախան փաստաթղթում: Փաստաթուղթը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։

  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Մարտիրոսյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար», – ասված է համապատասխան Փաստաթղթում։ Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։

  • Արսեն Մկրտչյանը՝ Վճռաբեկի դատավոր․ նախագահը ստորագրեց փաստաթուղթը

    Արսեն Մկրտչյանը՝ Վճռաբեկի դատավոր․ նախագահը ստորագրեց փաստաթուղթը

    ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր», – ասված է հրամանագրում: Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։