նշանակում
Գոռ Բակլաչյանը՝ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խորհրդական Գոռ Բակլաչյանը նշանակվեց Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Այս մասին որոշում կայացվեց Կառավարության նիստի ընթացքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն կա։
Ավինյանը նոր մամուլի խոսնակ ունի
Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետի մամուլի քարտուղար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նժդեհ Հովսեփյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար», – ասված է համապատասխան որոշման մեջ։ Որոշումը հրապարակվել է E-gov.am կառավարական կայքում։
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետ
Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, որոշում ընդունվեց՝ Արամ Խաչատրյանին նշանակել Լոռու մարզպետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Անդրեյ Ղուկասյանը։ Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Խաչատրյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց Խաչատրյանին ու մաղթեց հաջողություններ։
Մեսրոպ Մեսրոպյանը՝ Կոտայքի մարզպետ
Այսօր՝ Կառավարության նիստում, Մեսրոպ Մեսրոպյանին Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշում ընդունվեց։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Մեսրոպյանը եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ու հրաժարական է տվել՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ Մեսրոպյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար ու ասաց, որ պատասխանատվության չափը լավ է հասկանում։ Հիշեցնենք, որ Կոտայքի նախկին մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն էր,…
Արմեն Գրիգորյանը՝ Ստեփանավանի ղեկավարի պաշտոնակատար
ՀՀ վարչապետ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավանի ղեկավարի պաշտոնակատար։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար», – ասված է որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
Արայիկ Հարությունյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», – ասված է որոշման մեջ։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Փաշինյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պողոս Աբրահամյանին նշանակել է Շիրակի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Պողոս Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ», – ասված է որոշման մեջ: Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կառավարության կայքում։
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ», – ասված է որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է Կառավարության e-gov.am կայքը։
Նոր նշանակում՝ Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին: Կազմակերպությունը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող այլ գործառույթներ: Ներկայացնելով որոշ նկատառումներ՝ քաղաքապետը նշել է, որ ՀՈԱԿ-ի աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են փոփոխություններ ու կարգավորումներ օրենսդրական դաշտում: Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ քաղաքապետ Մարությանը…
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ՝ Սուսաննա Սահադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն…
Նախագահ Սարգսյանը դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կարապետ Բադալյանին նշանակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 3-ի ԲԴԽ-51-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարապետ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», – ասված է հրամանագրում: Փաստաթղթի…
Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ է նշանակել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հարությունյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Փաշինյանը Քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Միքայել Աշոտի Զալինյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար»,…













