Նոա
Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչի խաղերը՝ մարզադաշտերում կրքերը թեժանում են
Հայտնի են Հայաստանի գավաթի ֆուտբոլային մրցաշարի 1/4 եզրափակիչի խաղերը։
Նոան նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մասնակցությունը
Հայաստանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պատմական նորամուտ ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ հաղթահարելով «Ռուժոմբերոկի» արգելքը: Առաջին խաղում՝ Հայաստանում, «Նոա»-ն հաղթել էր 3-0 հաշվով, ինչը լուրջ առավելություն էր ապահովել հաջորդ փուլի համար։ Սակայն Սլովակիայում կայացած պատասխան խաղում հայ ֆուտբոլիստները դիմակայեցին լուրջ ճնշմանը և պարտվեցին 1-3 հաշվով, սակայն ընդհանուր դիմակայության 4-3 հաշվով դուրս եկան խմբային փուլ։ Հանդիպման հաշիվը…
Նոան պատմական ռեկորդ է գրանցել հայկական ֆուտբոլի պատմության մեջ
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի խոշոր հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»։ Հանդիպումն ավարտվեց Ռուի Մոտայի թիմի հաղթանակով՝ 7-0 հաշվով։ Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։ Երևանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Վիրջիլ Պինսոնը, որին հետևեցին Գոնսալո Գրեգորիոյի հեթ-տրիկը և…
Նոայի դարպասապահների նոր մարզիչ է նշանակվել
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ թիմի դարպասապահների նոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը:
Պաշտոնական․ Պետրոս Ավետիսյանը նոր ակումբ ունի
Օրեր առաջ «Նոայից» հեռացած Պետրոս Ավետիսյանը, ով նաև Հայաստանի հավաքականի թեկնածու է, նոր ակումբային գրանցում ունի։ Հայազգի կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Կարագանդայի «Շախտյորի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նրա ու ակումբի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև այս տարվա վերջ։ Նշենք, որ Ավետիսյանը Հայաստանի կազմում անցկացրել է 5 հանդիպում։
Նոան հայտարարել է նոր տրանսֆերի մասին
Երևանի «Նոայի» կազմը համալրել է 23-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսեյ Չոպան՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Չոպան «Նոա» է տեղափոխվել մոլդովական «Զիմբուից»: Կողմերի պայմանագրից այլ մանրամասներ հայտնի չեն:
Պետրոս Ավետիսյանի հարցազրույցը Նոայի մամուլի ծառայությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նոայի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը հարցազրույց է տվել «Նոայի» մամուլի ծառայությանը, որի ժամանակ խոսել է մրցաշրջանից առաջ ստացած ծանր վնասվածքից ապաքինվելու, ֆուտբոլային «քաղցի», ընթացիկ մրցաշրջանի, թիմի ցուցադրած խաղի և մի շարք այլ հարցերի շուրջ։
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Հայաստանի Մ-16 հավաքականը սեպտեմբերի 22-ից 24-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – «Միկա» Էդգար Ֆիթիլջյան – Ֆուտբոլի ակադեմիա Պաշտպաններ Դավիթ Ղազարյան – Ֆուտբոլի ակադեմիա Արման Օհանյան – «Ուրարտու» Հայկ Բաղյան –…
Նոան նոր դարպասապահ ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Նոա» ֆուտբոլային ակումբը Facebook-ի էջում հայտնել է նոր դապասապահի ձեռքբերման մասին։ Նշվում է, որ ակումբը պայմանագիր է կնքել 22-ամյա դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ, ով մինչ տեղափոխվել է հանդես է եկել նաև «Ուրարտուում»։ Մաթևոսյանը թիմին կմիանա մոտակա օրերին։
Նոան ընկերական խաղ է անցկացրել Ուրարտուի հետ
Միմյանց հետ ընկերական հանդիպում են անցկացրել Բարձրագույն խմբում հանդես եկող «Նոան» ու «Ուրարտուն»։ Այս մասին տեղեկանում ենք «Նոայի» Facebook-ի էջից։ Խաղն ավարտվել է «Նոայի» հաղթանակով` 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակներն են՝ Տիգրան Սարգսյանն ու Անդրեյ Տիտովը։ Ակումբը խաղի համար շնորհակալություն է հայտնել «Ուրարտուին»։
Նոան ներողություն է խնդրել երկրպագուներից
Եվրագավաթային խաղերում հանդես եկող մեր 4 թիմերից «Նոան», ով ամենամեծ շանսերն ուներ հաջորդ փուլ դուրս գալու, քանի որ հաղթել էր առաջին խաղում, պատասխան մրցավեճում՝ հյուրընկալվելիս, պարտվեց գերխոշոր՝ 5-0 հաշվով։ Հայկական ակումբի մրցակիցը ֆիննական «Կուպսն» էր։ Այս պարտության առթիվ «Նոան» Facebook-ի իր էջում կարճ հայտարարություն է տարածել։ Ակումբը երկրպագուներից ներողություն է խնդրել նման հաշվի համար ու…
Կոնֆերենցիաների գավաթ․ Նոա-ԿուՊՍ հանդիպումը կլինի Հ1-ի եթերում
UEFA-ի Կոնֆերենցիաների գավաթի որակավորման առաջին փուլի «Նոա» – «ԿուՊՍ» խաղը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Այս մասին տեղեկանում ենք «Նոայի» Facebook-ի էջից։ Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 8-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումը մեկնաբանելու է Արմեն Գարամյանը։















