fbpx
Սպորտ

Պորտուգալացի կիսապաշտպանը խզել է պայմանագիրը Նոայի հետ

21-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ալեքս Օլիվեյրան հեռացել է  Նոայից երկկողմանի համաձայնությամբ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ֆուտբոլիստը 2020 թվականից էր հանդես գալիս «Նոայի» կազմում: Ավարտված մրցաշրջանում նա ՀՊԼ 27 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ