Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

