նորածին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը այսօր՝ հունվարի 14-ին, Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Ըստ որի՝ առաջարկվում է նորածինների անձը հաստատող փաստաթղթերում նշել նրանց սեռը: Օրինագծի օգտին հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություան պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ես պատրաստ եմ աջակցել այս օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ…
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ…
Արարատի մարզի Վեդի քաղաքի բժշկական կենտրոնում նորածին և ծննդկան են մահացել: Հաղորդվում է, որ նախ մահացել է նորածին երեխան, ապա չի հաջողվել փրկել նաև 1990 թվականին ծնված ծննդկանի կյանքը։ Լրատվամիջացների հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատել է տեղեկությունը։ Նա նշել է, որ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։
Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի նորածին տղայի պատվին Նիագարայի ջրվեժը շուրջ մեկ ժամ կապույտ գույնով է լուսավորվել: Այս մասին հաղորդում CBC-ն: Նախորդ տարիներին արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոտայի ու արքայազն Լուիի պատվին ջրվեժը կապույտ ու վարդագույն գույնով է լուսավորվել:
2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրացման գործակալությունից: Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է ընդամենը 3 նորածնի:
Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը հունվարի 10-ին նորածին է մահացել: «Նորածին երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ երեխան մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նրա խոսքով` նորածնի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: