Նորավանք
Հիմնանորոգվում է Նորավանքի ավտոճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվում է Հ-41, /Մ-2/ – Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: 8.1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Քարավան» ՍՊԸ-ն, տեխհսկողությունն իրականացնում է «Աստիճան» ՍՊԸ-ն։ Կապալառուն կատարել է հողային, արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքներ, արդեն մեկնարկել է դեպի վանական համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Նախագծով նախատեսված է նաև նորոգվող…
Ուրարտուն հաղթանակ է տարել
VBET ՀՊԼ 27-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ հաղթեց «Ուրարտուին»: 49-րդ րոպեին Արթուր Միրանյանն առաջ մղեց երևանյան թիմին, իսկ 3 րոպե անց 27-ամյա հարձակվողը խփեց երկրորդ գոլը: 81-րդ րոպեին Նարեկ Աղասարյանը հաշիվը դարձրեց 3:0: Այս խաղից հետո «Ուրարտուն» 30 միավորով 5-րդ տեղում է: «Վանը» 8-րդն է 17 միավորով: Տուրի վերջին խաղում կմրցեն ԲԿՄԱ-ն ու «Նորավանքը»:…
Նիգերիացի կիսապաշտպան Մոսես Կանդիդուսը տեղափոխվել է Նորավանք
Նիգերիացի կիսապաշտպան Մոսես Կանդիդուսը տեղափոխվել է «Նորավանք»: Այս մասին հայտնել է հայկական ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստա» ակումբի սան է: Նիգերիացու վերջին ակումբը եղել է դանիական առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ֆրեմադ Ամագերը»: Նշենք՝ Կանդիդուսը Վայքը ներկայացնող ակումբում հանդես կգա «6» համարի մարզազգեստով։
Ընդունելությունը անասելի հաճելի էր․ Խաչանովն ավարտել է հայաստանյան այցը
Հայազգի ռուսաստանաբնակ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է իր այցը Հայաստան։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։ Խաչանովի գրել է, որ բավական հագեցած ու հետաքրքիր ծրագրով է այցելել Հայաստան և հասցրել է անցնել է գրեթե ողջ երկրով։ Նրա խոսքով՝ նա այց է կատարել այնպիսի սուրբ վայրեր, ինչպիսիք են՝ Էջմիածինը, Հաղարծինը, Սևանավանքը, Նորավանքը, Տաթևը…
Նորավանքը համալրում ունի․ Դինամոյի սանը տեղափոխվել է հայկական ակումբ
«Նորավանք» ֆուտբոլային ակումբը համալրում ունի։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Նշվում է, որ հայկական ակումբ է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյի» սան, այժմ Ռուսաստանի Պրեմիեր Լիագում հանդես եկող դարպասապահ Վլադիսլավ Յարուկովը։ Վերջինս 20 տարեկան է։ Նշվում է, որ Յարուկովը հանդես է եկել Ռուսաստանի Մ16 հավաքականում, ինչպես նաև խաղացել է «Դինամո-2»-ում։
Ֆանտաստիկ գոլ կիսադաշտից՝ Հայաստանի առաջին խմբում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Առաջին խմբի 4-րդ տուրում միմյանց են հետ են մրցել «Նորավանքն» ու «Ուրարտու-2»-ը։ «Ուրարտուի» 2-րդ թիմի ֆուտբոլիստ Գոռ Լուլուկյանը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել հանդիպման առաջին կեսում, երբ նրա թիմը պարտվում էր 0-1 հաշվով։ Լուլուկյանի կիսադաշտից խփած գոլը կարող եք տեսնել տեսանյութում։ https://www.facebook.com/UrartuFC/posts/3196089893777348?__cft__[0]=AZUQvnFoiZEcCOhkT3Gv68wr15mDws1ZdonCqS-A_WmV9MmeeftcRtWrXcXTWxABD2owR3HJ5MC3K_HFM7OYsQEw_Io8OH9fSUsqU-MO8eeI_ONFU2Y6vhlzlwhybalTF1XrvZM3_dn95x-M2Nt1TZZby1znkP8eryW1n_O_1F2b0Q&__tn__=%2CO%2CP-R
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։ Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքն եղել է բազմամարդ, գրանցվել…
Որսագողերն առայժմ հայտնաբերված չեն. տեսչական մարմնի հայտարարությունը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ կապված այն լուսանկարների հետ, որոնք տարածվում են համացանցում և որոնց մեջ երևում է, թե ինչպես է բեզորյան այծը թակարդն ընկել ու վնասվել. «2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության վրա…
Կենցաղային աղբի կառավարումը մնում է այս մակարդակի վրա․ Արսեն Գասպարյան
Բնապահպան Արսեն Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սա Նորավանքի հարակից տարածքն է: Մեր երկրի զբոսաշրջային հիմնական այցելավայրերից մեկն է: Այստեղ գանձում են գումար մեքենաների կայանման համար, գործում է ռեստորան, փող է աշխատում եկեղեցին, զբոսաշրջային կազմակերպությունները բերում են տուրիստական խմբեր, բայց կենցաղային աղբի կառավարումը մնում է այս մակարդակի վրա: Եթե նման պարզ խնդիրների լուծումը չենք…









