Նորբերտո Բրիասկո Բալեկյան

  • Բալեկյանի Բոկա Խունիորսը հերթական խաղն անցկացրեց Արգենտինայի առաջնությունում

    Բալեկյանի Բոկա Խունիորսը հերթական խաղն անցկացրեց Արգենտինայի առաջնությունում

    Արգենտինական «Բոկա Խունիորսը» 11-րդ տուրում մրցել է «Դեֆենսայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։ «Բոկայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով փոխարինվել է 84-րդ րոպեին։ «Բոկան» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

  • Բալեկյանը բացեց գոլերի հաշիվը Բոկա Խունիորսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բալեկյանը բացեց գոլերի հաշիվը Բոկա Խունիորսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայազգի Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բացել է իր գոլերի հաշիվը արգենտինական «Բոկա Խունիորսում»։ Երեկ, Արգենտինայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Բալեկյանի թիմը հյուրընկալվեց «Պլատենսեին»։ Խաղի հաշիվը բացեց Բալեկյանը՝ 23-րդ րոպեին։ Այնուհետև գոլերի հեղինակ դարձան նաև Գոնսալեսն ու Պավոնը։ Այսպիսով՝ «Բոկան» 3-0 հաշվով հաղթանակ տարավ ու վաստակած 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ https://www.youtube.com/watch?v=VPUf5yUGB1w

  • Բոկայի մարզաշապիկ հանգնելը երազանք էր․ Բալեկյան

    Բոկայի մարզաշապիկ հանգնելը երազանք էր․ Բալեկյան

    Արդեն պաշտոնապես հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։ Տեղափոխությանն անդրադարձել է նաև Բալեկյանը։ Նա նշել է, որ իրեն ջերմ են ընդունել ակումբի նախագահն ու աշխատակիցները։ Հայ ֆուտբոլիստն անկեղծացել է, որ անհանգստանում էր, որ քանի որ օրերն անցնում էին, իսկ տրանսֆերը չէր հաստատվում։ Բալեկյանն ասել է, որ…

  • Պաշտոնական․ Բալեկյանը՝ Բոկա Խունիորսի ֆուտբոլիստ

    Պաշտոնական․ Բալեկյանը՝ Բոկա Խունիորսի ֆուտբոլիստ

    Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը պաշտոնապես տեղափոխվեց արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորս»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի էջից, որտեղ հրապարակվել են ողջույնի խոսքեր։ Բալեկյանի համար «Բոկան» «Ատլետիկո Ուրականին» վճարել է 2,89 միլիոն եվրո։ Սա, ըստ Transfermarkt-ի։ Կան տեղեկություններ, որ Բալեկյանի պայմանագիրը նոր ակումբի հետ 3 տարով է լինելու։ ¡Bienvenidos, Norberto y Esteban! 💙💛💙…

  • Բալեկյանը տեղափոխվեց Բոկա Խունիորս

    Բալեկյանը տեղափոխվեց Բոկա Խունիորս

    Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս»։ Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt հեղինակավոր պորտալից։ Ըստ աղբյուրի՝ «Բոկան» Բալեկյանի համար «Ատլետիկո Ուրականին» վճարել է 2,89 միլիոն եվրո։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի «Բոկայում»։

  • Բալեկյանի տրանսֆերային արժեքն աճել է (ՆԿԱՐ)

    Բալեկյանի տրանսֆերային արժեքն աճել է (ՆԿԱՐ)

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով։ Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ից։ Բալեկյանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 1,8 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Բալեկյանով հետաքրքրված են արգենտինական «Բոկա Խունիորսն» ու անգլիական «Նորվիչը», որը նոր է Չեմփիոնշիփից տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

  • Բալեկյանին գնելու համար անգլիական ակումբը կապ է հաստատել Ուրականի հետ

    Բալեկյանին գնելու համար անգլիական ակումբը կապ է հաստատել Ուրականի հետ

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կարող է շարունակվել ոչ թե Արգենտինայում, այլ Անգլիայում։ Արդեն հայտնի է դարձել, որ «Բոկա Խունիորսը» ցանկանում է գնել Բալեկյանին ու ոչ պաշտոնական տվյալներով՝ պատրաստ է հարձակվողի համար վճարել շուրջ 2 միլիոն եվրո։ Բայց օրերս խոսակցություններ տարածվեցին, որ Բալեկյանով հետաքրքրված է նաև Չեմպիոնշիփից Պրեմիեր Լիգա…

  • Բալեկյանը մեկ ոտքով Բոկա խունիորսում է

    Բալեկյանը մեկ ոտքով Բոկա խունիորսում է

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ խոսքն արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորս» տեղափոխության մասին է։ Tycsports-ը հայտնում է, որ տրանսֆերի 50 տոկոսի համար «Բոկան» «Ատլետիկոյին» վճարելու է 2,2 միլիոն դոլար, իսկ Բալեկյանի տրանսֆերի մյուս 50 տոկոսը շարունակելու է պատկանել ներկայիս ակումբին։ Նշվում է, որ…

  • Բալեկյանը կտեղափոխվի Բոկա Խունիորս․ ESPN-ի լրագրող

    Բալեկյանը կտեղափոխվի Բոկա Խունիորս․ ESPN-ի լրագրող

    Օրեր առաջ լուրեր շրջանառվեցին, որ արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորսը» պաշտոնական առաջարկ է ներկայացրել «Ատելտիկո Ուրականի» ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին։ Սրա վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել ESPN-ի լրագրող Դիեգո Մոնրոն։ «Կարող եմ հաստատել, որ եթե արտառոց որևէ բան տեղի չունենա, Ռոջեր Մարտինեսը, Նիկոլաս Օրսինին, Էստեբան Ռոլոնը, Նորբերտո Բրիասկոն և Լուիս Ադվինկուլան կխաղան «Բոկայի»…

  • Բալեկյանը մերժեց իսպանական ակումբի առաջարկը

    Բալեկյանը մերժեց իսպանական ակումբի առաջարկը

    Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հայտնվել է մի շարք հայտնի ակումբների ուշադրության կենտրոնում։ Տեղեկություններ էին տարածվել, որ Բալեկյանով հետաքրքրված է իսպանական «Լաս Պալմասը», որը ներկայացնում է Սեգունդան։ Սակայն, ըստ Quemeros del Sur Radio-ի տվյալների, հայ ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը։ Նշվում է, որ Բալեկյանով հետաքրքրված են նաև «Բոկա Խունիորսն» ու «Ռիվեր Փլեյթը»։

  • Դեսպանը հյուրընկալել է Բալեկյանին ու նրա ընտանիքի անդամներին

    Դեսպանը հյուրընկալել է Բալեկյանին ու նրա ընտանիքի անդամներին

    Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրական» ակումբի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և իր ընտանիքի անդամներն այսօր Բուենոս-Այրեսում հյուրընկալվել էին Արգենտինայում, Ուրուգուայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից: Այս մասին տեղեկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։ Դեսպանը շնորհավորել է ազգային հավաքականի վերջին երեք հանդիպումներում տարած հաղթանակների և ենթախմբում այս պահին առաջին տեղը զբաղեցնելու…

  • Նա մեզ համար մի շարք դժվարություններ էր ստեղծում․ Մարադոնան՝ Բալեկյանի մասին

    Նա մեզ համար մի շարք դժվարություններ էր ստեղծում․ Մարադոնան՝ Բալեկյանի մասին

    «Խիմնասիա Լա-Պլատայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է «Ուրականիի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին։ Հիշեցնենք, որ Մարադոնայի թիմը Արգենտինայի առաջնության 18-րդ տուրում մրցում էր հենց «Ուրականի» հետ։ «Ուժեղ տղա է: Նա հիանալի էր տեղաշարժվում խաղի ընթացքում ու մեզ համար մի շարք դժվարություններ էր ստեղծում», – Մարադոնայի խոսքերը փոխանցում է TyC Sports-ը:

  • Բալեկյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի Սուպերլիգայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բալեկյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի Սուպերլիգայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի ազգային հավաքականի և «Ատլետիկո Ուրականի»  հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել արգենտինական Սուպերլիգայի 3-րդ տուրի՝ «Պատրոնատոյի» հետ խաղում։ Բալեկյանը 70-րդ րոպեին փոխարինման է մտել ու 6 րոպե անց աչքի ընկել գոլով։ Սա Բալեկյանի առաջին գոլն էր 2019/20 մրցաշրջանում։ Բայց հայ ֆուտբոլիստի գոլը չի փրկել «Ատլետիկոյին» պարտությունից։ Թիմը պարտվել է 2-1 հաշվով։…