նորություններ
ԽՄՕՄՄ կանանց վոլեյբոլի թիմը դարձել է կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն։ Հանդիպումները անցել են բավականին հետաքրքիր պայքարում։ Առաջնության եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ և Նժդեհ թիմերը։ Լարված և հետաքրքիր խաղում ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի մարզուհիները՝ հաղթելով մրցակցին 3:0 հաշվով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Արցախի կանանց թիմը։
Երգիչ Ֆրենկ Սինատրային պատկանած Rolls-Royce ավտոմեքենան աճուրդի է հանվել NEC Classic Motor Show ցուցահանդեսի շրջանակում, որը բացվել է նոյեմբերի 9-ին, Բիրմինգհեմում: Նոյեմբերի 9-11-ը Մեծ Բրիտանիայում տեղի է ունենում դասական ավտոմեքենաների NEC Classic Motor Show ցուցահանդեսը: Դրա շրջանակում շուրջ 3 հազար ռետրո ավտոմեքենա է ցուցադրվել: Իսկ աճուրդի շրջանակում կվճառավեն ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրային, բրիտանացի ռեժիսոր Սթիվ…
Իտալացի կոմպոզիտոր և մոտ 500 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Էնիո Մորիկոնեն այսօր նշում է իր 90-ամյակը։ Իր կյանքի մեծ մասը Մորիկոնեն նվիրել է երաժշտությանը: Չնայած բավականին մեծ տարիքին՝ կոմպոզիտորը, որ նաև որպես նվագավար ղեկավարում է իր ստեղծագործությունների կատարումը, շարունակում է համերգներ տալ աշխարհի տարբեր ծայրերում։ Երբեմն նա ստիպված է լինում հրաժարվել ելույթներից մեջքի ցավերի պատճառով, սակայն…
Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից պատասխան են ստացել, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով։ Այս առնչությամբ «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր…
Հրապարակախոս Կարինե Խոդիկյանը ասել է. «Այն ընտրական օրենսգիրքը, որը մեզ պարտադրվեց, որոշակիորեն շեղեց մեզ այն ընդհանուր քաղաքական քարտեզից, որը մեզանից յուրաքանչյուրը գծում էր՝ նկատի ունենալով հերթական զարգացումները»: Խոսելով ԱԺ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին` նա կարծիք հայտնեց, որ հիմա դաշտում ամեն մեկն ավելի շատ զբաղված է ձայներ հավաքելով, այնպիսի գործընթացով, որը, կարծես, նախկին իշխանության ժառանգությունն…
News.am-ն հայտնում է՝ իր հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշել է, որ Նոյեմբերի 9-ի դրությամբ մոտ 1000 քաղաքացի դիմել է անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու համար, որոնցից 13-ը մերժվել է՝ «Ընտրական օրենսգրքով» սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ցուցակով: Լրագրողների հետ զրույցում նա հստակ չասաց՝ կլինի խորհրդարանում, թե ոչ, միայն ասաց, որ լինելու է պատգամավորի թեկնածու: «Արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը: Այս մասին Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է այսօր «Ազատ…