Նորսուլթան Նազարբաև
Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Որպես Ղազախստանի առաջնորդ և առաջին նախագահ՝ վճռական ներդրում եք ունեցել և ունենում Ղազախստանի զարգացման, տնտեսական առաջընթացի և սոցիալական բարեկեցության ապահովման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում: Խորապես համոզված եմ, որ Ձեր իմաստությունն…
ՀՀ նախագահ․ «Նազարբաևը ամենից հարգված քաղաքական գործիչներից է»
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահական նստավայրը: ՀՀ նախագահն ընդգծել է, որ բարձր է գնահատում Նուրսուլթան Նազարբաևի դերը հայ-ղազախական հարաբերությունների ՝ փոխշահավետ համագործակցության հիմքով և ի շահ երկու երկրների զարգացման հարցում: Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ Նուրսուլթան Նազարբաևը…
Ղազախստանի նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Սենատի խոսնակը
Ինչպես հայտնել էինք` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: Նազարբաևի հրաժարականի պատճառները դեռևս հայտնի չեն: Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Սենատի (վերին պալատ) խոսնակ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:
Հրաժարական է տվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր հրաժարական է տվել: Այս մասին րոպեներ առաջ հայտնեց Ռիա Նովոստին: «Ես որոշում կայացրի դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ», – ասել է նա հանրապետական հեռուստաալիքների եթերից՝ դիմելով հանրությանը: Հիշեցնենք, որ Նազարբաևը կառավարում էր Ղազախստանը՝ սկսած 1990 թվականից, իսկ 2015 թվականին նրան վերընտրեցին հինգերորդ անգամ՝ որպես նախագահ: Չնայած անսպասելի հրաժարականին՝ Ղազախստանի արդեն…