Նորք
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան), կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում Հրդեհ Սևանում․ այրվել է արհեստանոց Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել…
ՍԱՏՄ-ն հայտնել է, որ չորեքշաբթի՝ 10.11.2021, երեկոյան ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: «18 օբյեկտներում ստուգայցի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 3-ում, կազմվել են արձանագրություններ: ՍԱՏՄ տեսուչները այցելել են Տաշիրի պիցցա․ կատարվել է նմուշառում ՍԱՏՄ տեսուչները ստուգել են…
Հայաստանի Մ-16 հավաքականը սեպտեմբերի 22-ից 24-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – «Միկա» Էդգար Ֆիթիլջյան – Ֆուտբոլի ակադեմիա Պաշտպաններ Դավիթ Ղազարյան – Ֆուտբոլի ակադեմիա Արման Օհանյան – «Ուրարտու» Հայկ Բաղյան –…
Հուլիսի 1-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Դավիթ Գասպարյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Երևանում գտնվող ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցներին։ Արցախցի գործընկերների հետ աշխատանքային քննարկման ընթացքում՝ Դավիթ Գասպարյանը կարևորել է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների միասնական կարիքների գնահատմումն ու հասցեական…
Հրապարակվել է ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին ուղղված «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակի բովանդակությունը։ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրական աշխատանքն ու ներդրումը: Այդուհանդերձ հարկ…
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հոսպիտալի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ձեզ ենք ներկայացնում վերջին 6 ամիսների ընթացքում` «Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։ 1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։ 2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։ 3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։ 4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։…
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել: Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի…
Նորքի ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցը գրառում է կատարել Facebook-ում: «Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրեց արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։ Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։ Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի…
2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վերջինս իրազեկված և տեղեկացված լինելով պարտադիր ինքնամեկուսացման մասին՝ արտակարգ դրության ընթացքում խախտել է ինքնամեկուսացման կանոնները և ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները. 2020թ. հունիսի…
Հունիսի 19-ին, ժամը 19։20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․,…
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է Նորքի տարեցների խնամքի տանն իրականացվում սննդի տրամադրումն ու աղբի տեսակավորումը։ Բաթոյանը լուսանկարներին կից նաև գրառում է կատարել․ «Նորքի տարեցների խնամքի տանը սնունդի տրամադրումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, մեկանգամյա տարաների միջոցով, օրը երկու անգամ ամբողջ…
Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Facebook-ում գրառում է կատարել: Հիվանդանոցը հայտնում է, որ կորոնավիրուսի հայտնաբերումը հետևողական, ուշադիր և բարդ գործընթաց է: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «COVID19-ի հայտնաբերումը‼️ Այն հետևողական, ուշադիր և բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ զգոնություն։ ‼️Երկար ժամանակ է, ինչ հիվանդանոցը ինքն է իրականացնում լաբորատոր ախտորոշումը սեփական լաբորատորիայում։ Մինչ օրս իրականացված թեստավորումները…
ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Facebook-ի իր էջում գրառում է արել․ «115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա»: https://www.facebook.com/norkinfekcion/posts/1968003790011047?__xts__[0]=68.ARBsHuMDtLWW07RdDNZ587icDjCaCMlvmQ_HGzjsfEBhSYzvS82oVs0wJcJ_7oB7xa-p865yoDRdtXwuWvdzMIXYoBHB8U549m4jwm7SfZPXflASiQSbt_VKxqCFG-iy9pjT-ptk9AL4LtCVkMXNunxqe5jr-9v0P7VlQMtaAl_NQz0GMCgB67r2NxUY1Obc-ha3L9mGnPvuYxW9qE1q-xQUn_pum2A7eYSBBMf4DnxvpuonaepQN-IJ2xqp_4Pr4CWil7gtmnM8EodYmcTuuO88VkPSlj6zYSosmDbJqL9WSe_Wh0PM9Za_y8oMoVd8QltH3zS4RGamfrig3vZZch7m&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում…
Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը: Նշենք, որ այս պահի դրությամբ…
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել պետական սեփականություն հանդիսացած գույքերի օտարման գործընթացների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, որոնց ընթացքում ի հայտ են գալիս գույքի գնահատման և օտարման գործընթացի հետ կապված առերևույթ հանցավոր արարքներ: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված հերթական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել…