fbpx
Առողջապահություն

Նորք ինֆեկցիոնը վերջին 6 ամսում սպասարկել է շուրջ 11 հազար պացիենտի

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հոսպիտալի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Ձեզ ենք ներկայացնում վերջին 6 ամիսների ընթացքում` «Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։

1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։

2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։

3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։

4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։

5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։

6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։

7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։

8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում»։

https://www.facebook.com/norkinfekcion/posts/2127125480765543

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ