Նոր Հարավային Ուելս
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել: Գլեդիս…
Գլեդիս Բերեջիքլյանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Հայտարարության մեջ ասվում է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: Զարմանալի չէ, որ նախորդ…
Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը
Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, որն ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը, հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը: Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո Գլեդիս Բերեջիկլյանը փորձել է…



