նոր վերելակ
Նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10 տոկոսով կավելանա
2022 թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագրի ծավալներն ավելացնել 10%-ով: Նոր վերելակների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ…
Կներկրվեն ավտոբուսներ, կտեղադրվի 426 նոր վերելակ․ նախատեսվող ծրագրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ 2022թ. Երևանում նախատեսվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես. Կներկրվեն 100 հատ 12-մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, Երևանում որևէ ինքնակամ կառույց…
Ուշադրություն, ապատեղեկատվություն է․ Հակոբ Կարապետյանը հերքում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է «168 Ժամ» օրաթերթը «Երևանում վերելակները փոխվում են բնակչի գրպանի հաշվին» վերնագրով նյութ է հրապարակել, որը, սկսած վերնագրից, մի շարք մանիպուլյատիվ ու ապատեղեկացնող դրվագներ է պարունակում (ցավոք, առաջին անգամը չէ): Սկսենք սկզբից. Նյութի հեղինակը, հղում անելով 2019-ի դեկտեմբերի 27-ի տվյալներին, գրում է,…
Երևանում 500 վերելակ այս տարի կփոխարինվի նորերով
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «500 ՎԵՐԵԼԱԿ 2020-ԻՆ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՆՈՐԵՐՈՎ Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։ Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։ Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության…




