Նուբարաշեն ՔԿՀ
Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում Նուբարաշեն ՔԿՀ-ի դատապարտյալ է մահացել
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ-ի կենսաբանական մահը։ «Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 22-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը` ժամը 14։50-ին վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են…
Բացահայտվել են ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթ կրող անձինք
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։ Մասնավորապես պարզվել է, որ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության…
Դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն…
ՔԿՀ-ներում պատրաստվող սննդի որակը գոհացնող է․ փոխնախարար
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին: Հիշեցնենք, որ ծրագիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ հոկտեմբերի 16-ից: Փոխնախարարը և ՔԿՎ պետը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ…
Կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը ՔԿՀ-ներ
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է փաթեթ, որին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու…
100-ից ավելի կալանավորված անձ է մասնակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անկարգություններին
Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, և կալանավորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:…
Կալանավորները բունտ են արել նոր օրինագծի պատճառով
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ են եղել: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Դրա համար կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների», որպեսզի նրանց տեղահան չանեն արտոնյալ սենյակներից: Եվ…
Թմրամիջոցի նմանվող փոշենման զանգվածով փաթեթ և այլ արգելված իրեր են հայտաբերվել ՔԿՀ-ի խուզարկությունների արդյունքում
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 6 լիցքավորման սարք, 2 ականջակալ, 6 USB լար, կտրող-ծակող 7 գործիք, դաջվածքի 1 ինքնաշեն սարք և թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածով 1 փաթեթ։…
Կալանավորը տեղափոխվել է սգո սրահ՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար և փախուստի փորձ կատարել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան…
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին տարածքի զննությամբ հայտնաբերվել է 644 գրամ կանեփանման զանգված
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված։ Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ժամը 15։30-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է բջջային…
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլ է հայտարարել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլ է հայտարարել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նա հայտնեց, որ հացադուլ սկսած կալանավորները դժգոհում են իրենց քրեական գործերից, պահանջում են վերանայել քրգործերը: Նավիկյանը նաև հայտնեց, որ կալանավորները հացադուլավորների համար նախատեսված խցում են՝ բժիշկների հսկողության տակ: ՔԿՀ-ում հացադուլ են հայտարարել կալանավորներ Կարեն Հովհաննիսյանը, Վաչագան…
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին գտել են կախված վիճակում
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքի առթիվ: 2019թ. փետրվարի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ ՔԿ հիմնարկի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով…
Ոստիկանները հայտնաբերել են հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորին
Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայող և հայտնել, որ «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, կալանավոր 1974 թ. ծնված Հայկ Գալստյանը: Մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է…
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու ծրագրեր ունենք. Նիկոլ Փաշինյան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կփակվի, այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։ «Այո, մեր կառավարությունն ունի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու ծրագիր», – պատգամավորի ճշտող հարցին արձագանքեց վարչապետը։
ՄԻՊ պարզաբանումը Մհեր Եղիազարյանի գործով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարզաբանում է տարածել, կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի հետ կապված։ Պարզաբանման մեջ ասված է. «Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ.Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Մասնավորապես, Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, տեղի…














