fbpx
Իրավական

Թմրամիջոցի նմանվող փոշենման զանգվածով փաթեթ և այլ արգելված իրեր են հայտաբերվել ՔԿՀ-ի խուզարկությունների արդյունքում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 6 լիցքավորման սարք, 2 ականջակալ,  6 USB լար, կտրող-ծակող 7 գործիք, դաջվածքի 1 ինքնաշեն սարք և թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածով 1 փաթեթ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հաղորդում են, որ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ